00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը թույլ չի տա, որ իսրայելական բաղադրիչներով F-35-ները վաճառվեն Թուրքիային. ԱԳՆ

© AP Photo / Geert Vanden WijngaertF-35
F-35 - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ Անկարան այդ կործանիչները չի օգտագործի Իսրայելի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Իսրայելը թույլ չի տա Թուրքիային փոխանցել F-35 կործանիչներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում են իսրայելական տեխնոլոգիաները: Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Շարեն Հասքելը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք լուրջ մտահոգություններ ունենք հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Այդ ինքնաթիռներում կիրառվող տեխնոլոգիաների զգալի մասը մշակվել է Իսրայելում, և մենք դեմ ենք դրանց փոխանցմանը»,-ասել է Հասքելը հունական «Kathimerini» թերթին տված մեկնաբանության մեջ։
Իսրայելի իշխանություններին մտահոգում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-ների վաճառքի գործարքի հնարավորությունը: Հասքելն ընդգծել է, որ իսրայելական տեխնոլոգիաները նման համաձայնագրի մաս չեն դառնա նույնիսկ այն դեպքում, եթե Անկարան ստանա այդ ինքնաթիռները:
Հիշեցնենք՝ 2017 թվականին Անկարան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց С-400-ների մատակարարման վերաբերյալ, որոնք ստացավ 2019 թվականին: ԱՄՆ-ն պնդում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ների, սակայն Թուրքիան հրաժարվեց: Ի պատասխան Վաշինգտոնը հեռացրեց Անկարային F-35-ի ծրագրից և պատժամիջոցներ կիրառեց թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ: F-35 նախագծի վերաբերյալ համատեղ հուշագիրը չեղարկվեց, իսկ համաձայնագիրը շարունակեցին ծրագրի մյուս յոթ գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան և Նորվեգիան:
Սեպտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարող է թույլ տալ Թուրքիային F-35 կործանիչներ գնել, եթե Անկարան «ինչ-որ բան անի» Վաշինգտոնի շահերի համար։
Էրդողանը և Թրամփը հեռախոսով կքննարկեն F-16 և F-35-ների մատակարարման հարցը. ԶԼՄ
Լրահոս
0