https://arm.sputniknews.ru/20260105/chinastany-datapartel-e-venesuelaji-dem-amerikjan-gvortsvoghutjuny-97472981.html
Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ամերիկյան գործողությունը
Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ամերիկյան գործողությունը
Sputnik Արմենիա
Չինացի դիվանագետն ընդգծել է` բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով: 05.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-05T10:42+0400
2026-01-05T10:42+0400
2026-01-05T10:42+0400
չինաստան
վենեսուելա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93078567_0:57:3089:1795_1920x0_80_0_0_2181a0490e40bf148d19fb3802419d20.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է հանդես գա միջազգային ոստիկանության դերում։Դիվանագետի խոսքով` որևէ երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի դերին:Վան Ին հստակեցրել է, որ զարգացող միջազգային իրադրությունն ավելի ու ավելի բարդ և անկայուն է դառնում, այնինչ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով:Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ Վենեսուելան պայքար է սկսել առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար: Երկրի իշխանությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի քաղաքական գործչին ազատ արձակելու հարցերով։Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Կարակասում հաջող գործողությունից հետո հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ստիպված կլինի բարձր գին վճարել, եթե իրեն ճիշտ չպահի։
չինաստան
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93078567_358:0:3089:2048_1920x0_80_0_0_2bdacd1d3980605f9c4452a2b4d95dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, վենեսուելա, ամն
չինաստան, վենեսուելա, ամն
Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ամերիկյան գործողությունը
Չինացի դիվանագետն ընդգծել է` բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է հանդես գա միջազգային ոստիկանության դերում։
Դիվանագետի խոսքով` որևէ երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի դերին:
Վան Ին հստակեցրել է, որ զարգացող միջազգային իրադրությունն ավելի ու ավելի բարդ և անկայուն է դառնում, այնինչ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս միջազգային հարաբերություններում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի դեմ և դեմ ենք մի երկրի կամքը մյուսին պարտադրելուն»,-ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն
առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։
Վենեսուելան պայքար է սկսել առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար: Երկրի իշխանությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի քաղաքական գործչին ազատ արձակելու հարցերով։
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Կարակասում հաջող գործողությունից հետո հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ստիպված կլինի բարձր գին վճարել, եթե իրեն ճիշտ չպահի։