https://arm.sputniknews.ru/20260104/daniajum-anhangstacats-en-grenlandiaji-masin-amerikaci-pashtvonjaji-knvoj-grarman-pattsharvov-97463750.html
Դանիայում անհանգստացած են Գրենլանդիայի մասին ամերիկացի պաշտոնյայի կնոջ գրառման պատճառով
Դանիայում անհանգստացած են Գրենլանդիայի մասին ամերիկացի պաշտոնյայի կնոջ գրառման պատճառով
Sputnik Արմենիա
Կոպենհագենն ակնկալում է լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ։ 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T14:58+0400
2026-01-04T14:58+0400
2026-01-04T15:27+0400
դանիա
գրենլանդիա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/1704/19/17041987_0:154:3092:1893_1920x0_80_0_0_62a158e453874469b4537e10ac9c1fa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, ԱՄՆ-ի դրոշի գույներով և «Շուտով» գրությամբ Գրենլանդիայի քարտեզ է հրապարակել:Քեթի Միլլերի գրառումը X-ում լրջորեն անհանգստացրել է դանիացիներին:Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ:Մինչդեռ բրիտանական Guardian թերթը գրել է, որ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի հաջորդ թիրախները կարող են դառնալ Իրանն ու Դանիան:Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:
դանիա
գրենլանդիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1704/19/17041987_182:0:2911:2047_1920x0_80_0_0_5a0c1fe82c62ba14ed88b794ec96d862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանիա, գրենլանդիա, ամն
Դանիայում անհանգստացած են Գրենլանդիայի մասին ամերիկացի պաշտոնյայի կնոջ գրառման պատճառով
14:58 04.01.2026 (Թարմացված է: 15:27 04.01.2026) Կոպենհագենն ակնկալում է լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, ԱՄՆ-ի դրոշի գույներով և «Շուտով» գրությամբ Գրենլանդիայի քարտեզ է հրապարակել:
Քեթի Միլլերի գրառումը X-ում լրջորեն անհանգստացրել է դանիացիներին:
«Մենք ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ»,- սոցցանցերում գրել է դանիացի դիվանագետ Յեսպեր Մելլեր Սերենսենը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ:
Մինչդեռ բրիտանական Guardian թերթը գրել է, որ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի հաջորդ թիրախները կարող են դառնալ Իրանն ու Դանիան:
Հիշեցնենք` հունվարի 3-ին
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում
կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար: