https://arm.sputniknews.ru/20260103/menq-kkaravarenq-venesuelan-minchev-ishkhanutjuny-pvokhancelu-hamar-pajmanner-linen-tramp-97455422.html
Մենք կկառավարենք Վենեսուելան, մինչև իշխանությունը փոխանցելու համար պայմաններ լինեն. Թրամփ
Մենք կկառավարենք Վենեսուելան, մինչև իշխանությունը փոխանցելու համար պայմաններ լինեն. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վենեսուելա կմեկնեն ոչ միայն ամերիկացի պաշտոնյաները, այլև նավթային ընկերությունները, որոնք «այնտեղ միլիարդավոր դոլարներ կներդնեն»: 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T22:06+0400
2026-01-03T22:06+0400
2026-01-03T22:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
դոնալդ թրամփ
ամն
վենեսուելա
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97454497_0:0:1280:721_1920x0_80_0_0_dd08926c747f5bdde6b3c09afb95d1dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, քանի դեռ այնտեղ չկան իշխանության խաղաղ և արդարացի փոխանցման համար պայմաններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության արդյունքները։Ինչ վերաբերում է Վենեսուելայի նավթարդյունաբերությանը, ապա, ըստ Թրամփի, այն երկար ժամանակ «անկում է ապրել», իսկ երկրում գրեթե ոչինչ չի արդյունահանվում՝ հաշվի առնելով արդյունահանման իրական ներուժը:«Ենթակառուցվածքները կարգավորելու համար Վենեսուելայում կսկսեն աշխատել ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները»,– հավելել է Թրամփը՝ խոստանալով, որ նրանք «միլիարդավոր դոլարներ կներդնեն»:Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել իշխանությունըԹրամփի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում Մադուրոյի գերեվարման գործողության ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների կիրառմամբ անջատվել է էլներգամատակարարումը: Բուն գործողության ընթացքում ամերիկացի որևէ զինվորական չի զոհվել, զինված ուժերի սարքավորումները չեն վնասվել։Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այլևս թույլ չի տա, որ որևէ մեկը կասկածի տակ դնի արևմտյան կիսագնդում իր գերիշխանությունը:Թրամփը նաև Կոլումբիայի նախագահին է խորհուրդ է տվել զգույշ լինել, իսկ մինչ այդ ակնարկել էր Մեքսիկային («Մեքսիկայի հետ պետք է ինչ-որ բան անել. երկիրը ղեկավարում են կարտելները, այլ ոչ թե նախագահ Կլաուդիա Շեյնբաումը», - ասուլիսից մեկ ժամ առաջ Fox News-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփը)։Չհասցրեց հասնել «ամրոց». Թրամփը՝ Մադուրոյի գերեվարումից առաջ վերջին րոպեների մասինՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հստակեցրել է, որ ամերիկյան օդուժը ոչնչացրել է Վենեսուելայի ՀՕՊ համակարգերը, որպեսզի ուղղաթիռներով հատուկջոկատայինները կարողանան գերեվարել Մադուրոյին: Գործողությանը ներգրավված է եղել 150 ինքնաթիռ։ Ընդ որում, նա խոստովանել է, որ ամերիկյան ինքնաթիռներից մեկը գործողության ընթացքում խոցվել է։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հավելել է, որ Մադուրոն իրադարձությունների նման զարգացումից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց որոշել է խաղալ և պարտվել է. «Մի՛ խաղացեք Թրամփի հետ, դուք այդ խաղը չեք ձգի», –ասել է պետքարտուղարը:Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև:
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Дональд Трамп дает пресс-конференцию по Венесуэле
Sputnik Արմենիա
Дональд Трамп дает пресс-конференцию по Венесуэле
2026-01-03T22:06+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97454497_222:0:1195:730_1920x0_80_0_0_eeb0fa43e5ddae697bca98cb91ca7eeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, դոնալդ թրամփ, ամն, վենեսուելա, նիկոլաս մադուրո
տեսանյութեր, տեսանյութ, видео, դոնալդ թրամփ, ամն, վենեսուելա, նիկոլաս մադուրո
Մենք կկառավարենք Վենեսուելան, մինչև իշխանությունը փոխանցելու համար պայմաններ լինեն. Թրամփ
22:06 03.01.2026 (Թարմացված է: 22:27 03.01.2026) ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վենեսուելա կմեկնեն ոչ միայն ամերիկացի պաշտոնյաները, այլև նավթային ընկերությունները, որոնք «այնտեղ միլիարդավոր դոլարներ կներդնեն»:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, քանի դեռ այնտեղ չկան իշխանության խաղաղ և արդարացի փոխանցման համար պայմաններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության արդյունքները։
«Մենք չենք ցանկանում, որ հայտնվի մեկ ուրիշը և իրավիճակը կրկնվի երկար տարիներ»,-հայտարարել է Թրամփը՝ խոսելով այն մասին, թե ինչու ԱՄՆ-ն չի ցանկանում սահմանափակվել Մադուրոյի գերեվարմամբ և մտադիր է այնտեղ արտաքին կառավարում հաստատել:
Ինչ վերաբերում է Վենեսուելայի նավթարդյունաբերությանը, ապա, ըստ Թրամփի, այն երկար ժամանակ «անկում է ապրել», իսկ երկրում գրեթե ոչինչ չի արդյունահանվում՝ հաշվի առնելով արդյունահանման իրական ներուժը:
«Ենթակառուցվածքները կարգավորելու համար Վենեսուելայում կսկսեն աշխատել ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները»,– հավելել է Թրամփը՝ խոստանալով, որ նրանք «միլիարդավոր դոլարներ կներդնեն»:
Թրամփի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում Մադուրոյի գերեվարման գործողության ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների կիրառմամբ անջատվել է էլներգամատակարարումը: Բուն գործողության ընթացքում ամերիկացի որևէ զինվորական չի զոհվել, զինված ուժերի սարքավորումները չեն վնասվել։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում սկսել երկրորդ և շատ ավելի զանգվածային հարձակումը։ Ամերիկյան արմադան շարունակում է իր նշանառության տակ պահել թիրախները, և ԱՄՆ-ն իրավունք ունի կիրառել բոլոր ռազմական տարբերակները, քանի դեռ իր պահանջները լիովին չեն բավարարվել: Վենեսուելայի բոլոր քաղաքական և ռազմական գործիչները պետք է հասկանան, որ իրենց հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ», - հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այլևս թույլ չի տա, որ որևէ մեկը կասկածի տակ դնի արևմտյան կիսագնդում իր գերիշխանությունը:
Թրամփը նաև Կոլումբիայի նախագահին է խորհուրդ է տվել զգույշ լինել, իսկ մինչ այդ ակնարկել էր Մեքսիկային («Մեքսիկայի հետ պետք է ինչ-որ բան անել. երկիրը ղեկավարում են կարտելները, այլ ոչ թե նախագահ Կլաուդիա Շեյնբաումը», - ասուլիսից մեկ ժամ առաջ Fox News-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփը)։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հստակեցրել է, որ ամերիկյան օդուժը ոչնչացրել է Վենեսուելայի ՀՕՊ համակարգերը, որպեսզի ուղղաթիռներով հատուկջոկատայինները կարողանան գերեվարել Մադուրոյին: Գործողությանը ներգրավված է եղել 150 ինքնաթիռ։ Ընդ որում, նա խոստովանել է, որ ամերիկյան ինքնաթիռներից մեկը գործողության ընթացքում խոցվել է։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հավելել է, որ Մադուրոն իրադարձությունների նման զարգացումից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց որոշել է խաղալ և պարտվել է. «Մի՛ խաղացեք Թրամփի հետ, դուք այդ խաղը չեք ձգի», –ասել է պետքարտուղարը:
«Կարծում եմ՝ մենք 50 միլիոն դոլար ենք խնայել Մադուրոյին բռնելու համար։ Մադուրոն ուզում էր մեծ տղայի դեր կատարել, իսկ հիմա նա շատ խնդիրներ ունի: Այլ երկրների առաջնորդները չպետք է խաղեր խաղան ԱՄՆ նախագահի հետ։ Դա վատ ավարտ կունենա»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: