00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Արա Պողոսյան
Սադրանքների կազմակերպիչներն Իրանում կառավարությունը փոխելու ռեսուրս դեռ չունեն․ Արա Պողոսյան
11:08
11 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է ՌԴ հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը

© PhotoՌուբեն Եսայան
Ռուբեն Եսայան - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2026
Բաժանորդագրվել
Եսայանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկան հասակում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մահացել է ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային փորձարկումների կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի հերոս, ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Ռուբեն Թադևոսովիչը մահացել է հունվարի 1-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա 79 տարեկան էր»,-հայտնել է Ռոսավիացիան։
Եսայանը եղել է Սասովոյի թռիչքային դպրոցի, Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի և ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության փորձարկող օդաչուների դպրոցի շրջանավարտ։ ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտին միանալուց առաջ աշխատել է Հայկական ԽՍՀ–ի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ Այդ ժամանակաշրջանում նա Անգոլա է գործուղվել այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Եսայանը թռիչքներ է կատարել մարտական գործողությունների շրջաններում։
1986 թվականին Եսայանը միացել է Քաղաքացիական ավիացիայի հետազոտական ինստիտուտին՝ որպես թռիչքային փորձարկող օդաչու աշխատելով տարբեր տեսակի և մոդիֆիկացիաների ինքնաթիռների հետ, այդ թվում՝ Տու-334, Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114։ Նա Բ-200 ինքնաթիռով սահմանել է ավիացիայում հինգ համաշխարհային ռեկորդ։ Եսայանը ավելի քան 80 թռիչք է կատարել դեպի Հարավային բևեռ և Կենտրոնական Անտարկտիդա։
Եսայանն իր թռիչքային փորձնական աշխատանքներն ավարտել է 2014 թվականին՝ կատարելով Tu-154M-ի եզակի վայրէջք չգործող Սմիշլյաևկա օդանավակայանի (նախկինում՝ Սամարայի օդանավակայան) թռիչքուղու վրա, որը կրկնակի փոքր էր այս տեսակի ինքնաթիռների վայրէջքի համար նախատեսված անհրաժեշտ երկարությունից։
2014 թվականից նա ծառայել է Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտի ղեկավարությունում, որտեղից էլ թոշակի է անցել։
Ռոսավիացիայի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնել Եսայանի հարազատներին և մերձավորներին:
Լրահոս
0