https://arm.sputniknews.ru/20260102/irany-kharvatsi-amerikjan-bazanerin-ete-amn-n-agresiv-qajl-ani-tehrani-pataskhany-trampin-97432502.html
Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին
Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հրապարակային խոստովանությունից հետո ամերիկյան զինված ուժերն օրինական թիրախ են կդառնան Թեհրանի համար։ 02.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-02T18:09+0400
2026-01-02T18:09+0400
2026-01-02T18:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_e3a3a7336f461a0d7f4426884651dc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե ԱՄՆ-ն որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:Ավելի վաղ Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել էր նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա հայտարարել էր, որ Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, ռազմաբազա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, ռազմաբազա
Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հրապարակային խոստովանությունից հետո ամերիկյան զինված ուժերն օրինական թիրախ են կդառնան Թեհրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե ԱՄՆ-ն որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ավելի վաղ
Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։
«Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանությունից հետո Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաները և զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ամերիկյան կողմի ցանկացած հնարավոր արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցիները միասնական և վճռական են թշնամու դեմ գործելու հարցում»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ղալիբաֆը:
Թրամփի հայտարարությանն այսօր
արձագանքել էր նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա հայտարարել էր, որ Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։
Հիշեցնենք` Իրանում
բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների
բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի: