https://arm.sputniknews.ru/20260102/arkatsakhndrutjuny-sksel-e-trampy-iranci-pashtvonjan-pataskhanel-e-amn-nakhagahin-97428334.html
Արկածախնդրությունը սկսել է Թրամփը․ իրանցի պաշտոնյան պատասխանել է ԱՄՆ նախագահին
Արկածախնդրությունը սկսել է Թրամփը․ իրանցի պաշտոնյան պատասխանել է ԱՄՆ նախագահին
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան պաշտոնյան կարծում է՝ Իսրայելի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ովքեր են կանգնած այն ամենի հետևում, ինչ կատարվում է։ 02.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-02T14:50+0400
2026-01-02T14:50+0400
2026-01-02T14:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ալի լարիջանի
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/1841/86/18418605_0:160:3072:1888_1920x0_80_0_0_db2b282724889037d285ead80f665612.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։Ավելի վաղ Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։Լարիջանին ընդգծել է՝ իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում։Նա նաև խորհուրդ է տվել հոգ տանել ամերիկացի զինվորների մասին։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1841/86/18418605_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6bcbdb7d0b7a09b9d381f361a4b706f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ալի լարիջանի, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ալի լարիջանի, դոնալդ թրամփ
Արկածախնդրությունը սկսել է Թրամփը․ իրանցի պաշտոնյան պատասխանել է ԱՄՆ նախագահին
14:50 02.01.2026 (Թարմացված է: 14:53 02.01.2026) Բարձրաստիճան պաշտոնյան կարծում է՝ Իսրայելի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ովքեր են կանգնած այն ամենի հետևում, ինչ կատարվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ավելի վաղ
Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։
Լարիջանին ընդգծել է՝ իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում։
«Մենք տարբերում ենք բողոքող առևտրականների քայլերը քանդողների (պառակտիչների) գործողություններից։ Եվ Թրամփը պետք է իմանա՝ Իրանի ներքին հարցերին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանն ու ԱՄՆ շահերի խաթարմանը։ Թող Ամերիկայի ժողովուրդը իմանա՝ արկածախնդրությունը սկսել է Թրամփը»,- գրել է Լարիջանին։
Նա նաև խորհուրդ է տվել հոգ տանել ամերիկացի զինվորների մասին։
Հիշեցնենք` Իրանում
բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների
բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի: