https://arm.sputniknews.ru/20251231/hrazdan-getum-hajtnabervel-e-dektemberi-26-ic-vorvonvvogh-aghjka-marminy-97392983.html
Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող աղջկա մարմինը
Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող աղջկա մարմինը
Sputnik Արմենիա
Նա դեկտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս էր եկել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չէր վերադարձել։ 31.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-31T09:57+0400
2025-12-31T09:57+0400
2025-12-31T10:32+0400
անհետ կորած
աղջիկ
հրազդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1f/97393073_0:11:764:441_1920x0_80_0_0_792d8b63d8e4fffc77ae9362e288a1bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հրազդան գետում հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթ Երմալովյանի մարմինը, հայտնում է shamshyan.com-ը։ Նա դեկտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս էր եկել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չէր վերադարձել։Երմալովյանները բնակվում են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում։ Գոռը ուներ մեկ եղբայր ու 2 քույր։Գոռ Երմալովյանը բանակ էր մեկնել 2019 թվականի հուլիսին։ Հետևակի մարտական մեքենայի վարորդ էր։ Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։Արցախյան պատերազմի սկսվելուց երեք օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 24-ին, Գոռը և իրենց գումարտակը դիրքեր էին բարձրացել՝ զորավարժությունների։Պատերազմի օրերին թեժ մարտերի ընթացքում խոցել է 2 հետևակի մարտական մեքենա և 5 տանկ։Հոկտեմբերի 15-ի լուսաբացին իր էջում գրառում է անում. «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա կյանքի վերջն է» և շտապում Ջաբրայիլի ամենաթեժ հատվածի պաշտպանությանը։ Նա այնտեղ էլ իր 6 ընկերների հետ զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1f/97393073_0:0:764:573_1920x0_80_0_0_a86a276e375f39d0d450f004d0223fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, աղջիկ, հրազդան
անհետ կորած, աղջիկ, հրազդան
Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող աղջկա մարմինը
09:57 31.12.2025 (Թարմացված է: 10:32 31.12.2025) Նա դեկտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս էր եկել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չէր վերադարձել։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հրազդան գետում հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթ Երմալովյանի մարմինը, հայտնում է
shamshyan.com-ը։
Նա դեկտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս էր եկել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չէր վերադարձել։
Երմալովյանները բնակվում են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում։ Գոռը ուներ մեկ եղբայր ու 2 քույր։
Գոռ Երմալովյանը բանակ էր մեկնել 2019 թվականի հուլիսին։ Հետևակի մարտական մեքենայի վարորդ էր։ Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։
Արցախյան պատերազմի սկսվելուց երեք օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 24-ին, Գոռը և իրենց գումարտակը դիրքեր էին բարձրացել՝ զորավարժությունների։
Պատերազմի օրերին թեժ մարտերի ընթացքում խոցել է 2 հետևակի մարտական մեքենա և 5 տանկ։
Հոկտեմբերի 15-ի լուսաբացին իր էջում գրառում է անում. «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա կյանքի վերջն է» և շտապում Ջաբրայիլի ամենաթեժ հատվածի պաշտպանությանը։ Նա այնտեղ էլ իր 6 ընկերների հետ զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։