https://arm.sputniknews.ru/20251230/kam-mijazgajin-orenq-e-khakhtel-kam-stum-e-qaghaqagety-trampi-patmatsi-masin-97384472.html
Կա՛մ միջազգային օրենք է խախտել, կա՛մ ստում է. քաղաքագետը` Թրամփի պատմածի մասին
Կա՛մ միջազգային օրենք է խախտել, կա՛մ ստում է. քաղաքագետը` Թրամփի պատմածի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի համար Թրամփի պատմածի իսկությունը խիստ վիճելի է, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ նախագահն այդ կերպ փորձում է ցույց տալ իր ուժը և տարբեր... 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T20:35+0400
2025-12-30T20:35+0400
2025-12-30T22:46+0400
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
բենիամին նեթանյահու
իսրայել
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:106:1501:950_1920x0_80_0_0_e94301c54654c53371e8c4d1449a6d28.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի հայտարարությունը` Հայաստանին ու Ադրբեջանին սպառնալիքով խաղաղություն պարտադրելու մասին, միջազգային օրենքների և Առևտրի միջազգային կազմակերպության կանոնադրության խախտում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակխոսելով հայ–ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու իր միջնորդական դերի մասին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն այդ հարցը լուծել է բառացիորեն մեկ օրում։ «Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր։ Ապա ես սահմանեցի 200% մաքսատուրքեր»,– ասել է Թրամփը` հավելելով, որ հաջորդ օրը Ալիևն ու Փաշինյանը զանգահարել են իրեն և ասել. «Լավ»։Հրանտ Միքայելյանի համար Թրամփի պատմածի իսկությունը խիստ վիճելի է, քանի որ, ըստ նրա ԱՄՆ նախագահն այդ կերպ փորձում է ցույց տալ իր ուժը և տարբեր իրավիճակներում, տարբեր երկրների խաղաղություն պարտադրելու կարողությունը։Բացի այդ, քաղաքագետը գտնում է, որ Թրամփը կողմերի վրա ազդելու անհրաժեշտ գործիքակազմ չունի։ Ավելի շուտ Հայաստանի և Ադրբեջանի ներկա ղեկավարներն իրենք են ցանկանում կնքել այդ համաձայնագիրը` յուրաքանչյուրն իր դրդապատճառներով։«Ադրբեջանն ուզում էր դուրս գալ պատժամիջոցների տակից և արևմտյան աշխարհում լեգիտիմացվել, իսկ Հայաստանի ղեկավարությունն այդ նպատակով է եկել իշխանության, որպեսզի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի։ Եվ հիմա դրա մասին բացահայտ խոսում են։ Արարատ Միրզոյանը (ՀՀ արտգործնախարար–խմբ.) վերջերս էլի դրա մասին բացահայտ խոսեց։ Հետևաբար, այնպես չէ, որ Թրամփն ինչ-որ բան է ստիպել, որը կողմերը չէին ուզում անել»,– շեշտում է Միքայելյանը։Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Թուրքիայի հետ սահմանին. վարչապետՔաղաքագետը միաժամանակ նաև նկատում է, որ Թրամփի ազդարարած խաղաղությունն իրականում խաղաղություն չէ, այլ ընդամենը թղթի վրա դրված ստորագրություններ։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, շարունակում է պատերազմական հռետորաբանությունը, շարունակում է ընդլայնել իր ռեսուրսային բազան, որը կարող է կիրառել Հայաստանի դեմ, մեծացնում է ռազմական բյուջեն, և ամենակարևորը` այս ամենը տեղի է ունենում հենց ԱՄՆ–ի թույլտվությամբ։Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն ԱՄՆ–ի միջնորդությամբ ու գլխավորությամբ ստեղծվում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցք, բայց չեն ստեղծվում անվտանգության գործուն մեխանիզմներ։ Ավելին` «Թրամփի ուղի» նախագծի նախաստորագրմամբ հայտարարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։ Թրամփն էլ հայտարարում է, որ եթե կողմերից մեկն ինչ–որ բան կխախտի, մյուսը թող զանգի իրեն։Հրանտ Միքայելյանի գնահատմամբ` Հայաստանը եզակի դեպք չէ։ Այսօր աշխարհի շատ երկրների փոխհարաբերություններում միջազգային իրավունքը սկսում է զիջել ուժի իրավունքին, ուժով պարտադրանքը սկսում է ավելի մեծ դեր խաղալ աշխարհաքաղաքական զարգացումների և միջազգային քաղաքականության մեջ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։Դեկտեմբերի 18–ին կայացել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։
իսրայել
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:0:1333:1000_1920x0_80_0_0_290c22573f922743d278f9128c8a521f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), բենիամին նեթանյահու, իսրայել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), բենիամին նեթանյահու, իսրայել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն
Կա՛մ միջազգային օրենք է խախտել, կա՛մ ստում է. քաղաքագետը` Թրամփի պատմածի մասին
20:35 30.12.2025 (Թարմացված է: 22:46 30.12.2025) Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի համար Թրամփի պատմածի իսկությունը խիստ վիճելի է, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ նախագահն այդ կերպ փորձում է ցույց տալ իր ուժը և տարբեր իրավիճակներում, տարբեր երկրների խաղաղություն պարտադրելու կարողությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի հայտարարությունը` Հայաստանին ու Ադրբեջանին սպառնալիքով խաղաղություն պարտադրելու մասին, միջազգային օրենքների և Առևտրի միջազգային կազմակերպության կանոնադրության խախտում է։
Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակխոսելով հայ–ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու իր միջնորդական դերի մասին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն այդ հարցը լուծել է բառացիորեն մեկ օրում։ «Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր։ Ապա ես սահմանեցի 200% մաքսատուրքեր»,– ասել է Թրամփը` հավելելով, որ հաջորդ օրը Ալիևն ու Փաշինյանը զանգահարել են իրեն և ասել. «Լավ»։
Հրանտ Միքայելյանի համար Թրամփի պատմածի իսկությունը խիստ վիճելի է, քանի որ, ըստ նրա ԱՄՆ նախագահն այդ կերպ փորձում է ցույց տալ իր ուժը և տարբեր իրավիճակներում, տարբեր երկրների խաղաղություն պարտադրելու կարողությունը։
«Այսինքն` ինքն ուզում է հանդես գալ որպես մեծ խաղասեր, ուզում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, որի համար Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Թրամփի թեկնածությունն են առաջադրել։ Բայց հիմա նա ամենայն հավանականությամբ կեղծում է իրականությունը, որովհետև նման ակնարկ ոչ մի կողմից չի եղել` ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ԱՄՆ–ի կողմից չի եղել»,– նշում է Միքայելյանը։
Բացի այդ, քաղաքագետը գտնում է, որ Թրամփը կողմերի վրա ազդելու անհրաժեշտ գործիքակազմ չունի։ Ավելի շուտ Հայաստանի և Ադրբեջանի ներկա ղեկավարներն իրենք են ցանկանում կնքել այդ համաձայնագիրը` յուրաքանչյուրն իր դրդապատճառներով։
«Ադրբեջանն ուզում էր դուրս գալ պատժամիջոցների տակից և արևմտյան աշխարհում լեգիտիմացվել, իսկ Հայաստանի ղեկավարությունն այդ նպատակով է եկել իշխանության, որպեսզի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի։ Եվ հիմա դրա մասին բացահայտ խոսում են։ Արարատ Միրզոյանը (ՀՀ արտգործնախարար–խմբ.) վերջերս էլի դրա մասին բացահայտ խոսեց։ Հետևաբար, այնպես չէ, որ Թրամփն ինչ-որ բան է ստիպել, որը կողմերը չէին ուզում անել»,– շեշտում է Միքայելյանը։
Քաղաքագետը միաժամանակ նաև նկատում է, որ Թրամփի ազդարարած խաղաղությունն իրականում խաղաղություն չէ, այլ ընդամենը թղթի վրա դրված ստորագրություններ։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, շարունակում է պատերազմական հռետորաբանությունը, շարունակում է ընդլայնել իր ռեսուրսային բազան, որը կարող է կիրառել Հայաստանի դեմ, մեծացնում է ռազմական բյուջեն, և ամենակարևորը` այս ամենը տեղի է ունենում հենց ԱՄՆ–ի թույլտվությամբ։
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն ԱՄՆ–ի միջնորդությամբ ու գլխավորությամբ ստեղծվում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցք, բայց չեն ստեղծվում անվտանգության գործուն մեխանիզմներ։ Ավելին` «Թրամփի ուղի» նախագծի նախաստորագրմամբ հայտարարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։ Թրամփն էլ հայտարարում է, որ եթե կողմերից մեկն ինչ–որ բան կխախտի, մյուսը թող զանգի իրեն։
«Այսինքն՝ ինստիտուցիոնալ միջոցը, որը եղել է, փոխարինվել է անձնական միջոցով։ Այսինքն՝ ինստիտուտը նա վերացրել է, իսկ անձնական միջոցը նույնիսկ երաշխիք էլ չէ, անձնական խոստում էլ չէ նույնիսկ։ Այսպիսով Հայաստանը հայտնվել է շատ ավելի խոցելի իրավիճակում»,– արձանագրում է քաղաքագետը։
Հրանտ Միքայելյանի գնահատմամբ` Հայաստանը եզակի դեպք չէ։ Այսօր աշխարհի շատ երկրների փոխհարաբերություններում միջազգային իրավունքը սկսում է զիջել ուժի իրավունքին, ուժով պարտադրանքը սկսում է ավելի մեծ դեր խաղալ աշխարհաքաղաքական զարգացումների և միջազգային քաղաքականության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Դեկտեմբերի 18–ին կայացել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ
աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։