00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2026 թ.–ին ՀԷՑ-ի ենթակառուցվածքներում կներդրվի 115 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2025
Բաժանորդագրվել
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` շինարարական և վերանորոգման աշխատանքների մրցույթներն արդեն հայտարարված են, որպեսզի գարնանն աշխատանքները սկսվեն առանց ուշացումների։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. 2026 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ենթակառուցվածքներում կներդնի 44,2 միլիարդ դրամ (շուրջ 115 միլիոն դոլար)։ Այս մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով` այս ծավալը նախատեսված է ձեռնարկության՝ նախկինում հաստատված 2024-2034 թվականների ներդրումային ծրագրով։ Ընկերությունն այս բյուջեն բաշխել է բոլոր ուղղություններով՝ հատկապես այնտեղ, որտեղ անջատումներն ամենահաճախն են տեղի ունենում։
«Հունվարի առաջին օրերից մենք կհայտարարենք վերանորոգման աշխատանքների մրցույթներ, որպեսզի շինարարական սեզոնի մեկնարկին բոլոր պլանավորված օբյեկտներում (իսկ դրանք մի քանի տասնյակ են) աշխատանքները սկսվեն», — հայտարարել է Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի` անցնող տարվա վերջին 4 ամսվա ընթացքում անջատումների տևողությունը կրճատվել է մոտ 27%-ով, իսկ դրանց թիվը՝ 18%-ով։ Երևանի «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վերջին խոշոր վթարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է 2 հանձնաժողով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԾԿՀ այսօրվա նիստում 2026 թվականի էլեկտրաէներգիայի սակագները թողնվել են անփոփոխ։
Հիշեցնենք, որ «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուրմիլիոնավոր դոլարներ է ներդրել դրա արդիականացման համար։
«Կյանքն անցողիկ է, մնում է մի բան...»․ մեկնարկել է Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը
Հուլիսի 24-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել ներդրումային ծրագրի իրականացումը ՀԷՑ-ում՝ չնայած ժամանակավոր կառավարչի նշանակմանը։
Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, «էներգետիկայի ոլորտում օրենսդրության և նորմատիվ պահանջների խախտումների դեմ պայքարելու համար», մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «խնայել է եթե ոչ միլիարդավոր, ապա միլիոնավոր դրամներ», որոնք կդառնան եկամուտ և շահաբաժին Կարապետյանների ընտանիքի համար։
Լրահոս
0