00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կյանքն անցողիկ է, մնում է մի բան...»․ մեկնարկել է Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը

© Photo : Screenshot / 5 TV ChannelՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանի կարծիքով՝ գործ ունեն ոչ թե իրավական գործընթացի, այլ Վարդան Ղուկասյանի անձի թիրախավորման հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական գործով վկաները։
«Այս գործը վերաբերում է այն դրվագներին, ըստ որի՝ իբր թե Վարդան Ղուկասյանին մեղսագրվում են քաղաքապետ եղած նախկին ժամանակաշրջանում հողերի վաճառք, օտարումներ աճուրդի միջոցով»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նա նշեց, որ գրեթե 1 ամիս է` Ղուկասյանին հանիրավի պահում են կալանքի տակ այն դեպքում, երբ նրա առողջական վիճակը մտահոգիչ է։
Վարդան Ղուկասյանի բուժումը համակարգված կերպով մերժվում է. Զարուհի Փոստանջյան
«Արհեստական, ձևական պահանջներով խոչընդոտում են ոչ միայն Վարդան Ղուկասյանի առողջությանը պատշաճ հետևելու պրոցեսին, այլև իր ընտրած բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքին, ամբողջական և բավարար տեղեկատվություն չեն տրամադրում առողջական վիճակի մասին»,- նշեց փաստաբանը։
Պաշտպանի համոզմամբ՝ այս բոլոր գործընթացները կապված են Ղուկասյանի անձի թիրախավորման հետ։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին մեղսագրվող նոր հոդվածներին, մասնավորապես՝ անկախությունից, ինքնիշխանությունից վերաբերելու հրապարակային կոչ հնչեցնելուն։
«Խոսքը վերաբերում է նրան, որ հարցազրույցների ընթացքում Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ արժի միանալ Միութենական պետությանը՝ շեշտելով՝ պահպանելով ՀՀ անկախությունը։ Նույն կերպ, ինչպես շատերը ցանկանում են, որ Հայաստանը միանա ԲՐԻԿՍ-ին, Եվրամիությանը»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս մեղադրանքն արդեն խոսուն է․ այստեղ խոսքը ոչ թե իրավական բնույթի վարքագծի, այլ Վարդան Ղուկասյանին անօրինական միջոցներով ճնշելու մասին է։
Դատական նիստի մեկնարկից առաջ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կարճ զրույցներ ունեցավ իրեն աջակցելու եկած համակիրների հետ՝ նշելով, որ կյանքն անցողիկ է։
Վարդան Ղուկասյանը առաջին անգամ նամակ է գրել կալանավայրից
«Բրեժնևը եկավ, գնաց, Սադամ Հուսեյնը գնաց, էնպես որ, կյանքն անցողիկ է, մնում է մի բան՝ վերևում (նկատի ունենալով երկնային արաքայությունը– խմբ․)»,- ասաց Ղուկասյանը։
Դատավարության մասնակիցները չառարկեցին, որ դատական նիստն անցկացվի դռնբաց ռեժիմով, ուստի դատավորը որոշում կայացրեց՝ 2 վկաների հարցաքննությունից հետո կրկին դռնբաց ռեժիմին կանցնեն։
Լրահոս
0