00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԱԳՆ-ում Թուրքիայի հետ երկխոսության հարցում կոնկրետ առաջընթաց են ակնկալում

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2025
Բաժանորդագրվել
Երևանի և Անկարայի միջև «ինտենսիվ և դրական» երկխոսություն է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հայ-թուրքական հարաբերություններում հասունացել է երկխոսությունից կոնկրետ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը։Այսմասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, Երևանի և Անկարայի միջև «ինտենսիվ և դրական» երկխոսություն է ընթանում, սակայն եկել է գործնականու շոշափելի արդյունքների հասնելու ժամանակը:
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր է նկատելի առաջընթաց՝ նշելով, որ արդեն տարեվերջին կարող է կարևոր խորհրդանշական քայլ արվել:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0