00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ԵՄ-ին հրավիրել է Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմի․ Զուրաբյան

© SputnikԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2025
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ Փաշինյանը «հիբրիդային պատերազմի» թեման օգտագործում է իշխանությունը պահելու և այլախոհներին հետապնդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանը «հրավիրել է» Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ պրոքսի-պատերազմի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Հայաստանի կառավարության նման դիմումը ես վատ եմ գնահատում։ Համարում եմ պրոքսի պատերազմի հրավեր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին և Ռուսաստանին հրավիրում է պայքարել, կռվել Հայաստանում։ Ավելի վատ դժվար է պատկերացնել»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի, նրա կայունության համար։
Քաղաքական գործիչը կարծում է, որ երկիրը պետք է կամուրջ դառնա ու համագործակցի և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ։
«Ինչ է նշանակում՝ եկեք օգնեք Ռուսաստանի «հիբրիդային պատերազմի» մասով։ Որտե՞ղ է այդ հիբրիդային պատերազմը։ Գուցե Փաշինյանն այն հորինել է իշխանությունը պահելու համար, կամ հորինել է, որ ով իր հետ է, ուրեմն նա է պաշտպանում ինքնիշխանությունը, իսկ ով դեմ է, նա է ՌԴ-ի, Պուտինի և ԱԴԾ-ի գործակալը»,- ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա՝ սա այլ երկրների հրավեր է ՝ միջամտելու ՀՀ ներքին գործընթացներին, իսկ եթե իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը միջամտում է, ապա պետք է միջոցներ ձեռնարկեն։
«Եթե բոլորը գործակալներ են, ուրեմն բացահայտիր նրանց, այդքան դժվա՞ր է։ Պրոպագանդիստներն ասում են՝ մենք տվյալներ ունենք, բայց ապացույցներ չկան։ Այս ամենը գնում է ստալինիզմին կամ Վիշինսկու ժամանակաշրջանին... Կարևոր չէ՝ ինչ տվյալներ ունեք, հատկապես, երբ դրանք սովորաբար սուտ են: Դուք դրանք հորինում եք, ինչպես իբր ԱԱԾ-ի փաստաթղթի դեպքում (խոսքը կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հավաքագրման մասին է- խմբ.)»,- ասաց Զուրաբյանը։
Նա նաև քննադատեց «չհաստատված մեղադրանքների տարածման պրակտիկան»՝ այն համեմատելով ստալինյան ժամանակների ռեպրեսիվ մեթոդների հետ և հիշեցրեց նախկինում ի հայտ եկած կեղծված փաստաթղթերի մասին: Զուրաբյանը նշեց, որ նման մեղադրանքներ կարող են առաջադրվել գործող իշխանությանը վտանգ ներկայացնող ցանկացած անձի:
Ավելի վաղ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Լևոն Զուրաբյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու:
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը:
Լրահոս
0