00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու հարաբերություններին միջամտելու գործիք է. փաստաբանը` օրենքի փոփոխության մասին

© Sputnik / Aram NersesyanՄայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2025
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արա Զոհրաբյանի խոսքով` պետությունն արդեն իսկ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ չտրամադրելը հերթական հակաեկեղեցական քայլն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին հավանություն տալուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։ Փոխարենը դրանք կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։ Սա նշանակում է, որ հողը շարունակում է մնալ պետական կամ համայնքային սեփականություն։
«Սեփականության իրավունքը, բնականաբար, ավելի բարձր իրավունքի տեսակ է և ենթադրում է նաև այդ հողամասի հետ կապված եկեղեցու տնօրինչական լիազորությունը։ Երբ հողն անհատույց օգտագործման իրավունքով է տրվում, դրա ճակատագիրը որոշելու իրավունքը եկեղեցին չի ունենալու։ Բնական է, որ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ և վստահ եմ՝ այդ նորմը վերաբերելու է ապագային, այսինքն, երբ եկեղեցուն նոր հողատարածք տան, կտան միայն անհատույց օգտագործման իրավունքով»,– ասաց նա։
Զոհրաբյանը պարզաբանեց, որ հողատարածքի վրա արդեն կառուցվող շինության նկատմամբ պետությունն անգամ օրենքի փոփոխությունից հետո իրավունք չի ունենա։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հողատարածքը կարող են տրամադրել որոշակի ժամկետով։
«Այսինքն՝ պետությունը ձեռքին միշտ ունենում է գործիք՝ միջամտելու այդ հարաբերություններին»,– շարունակեց Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ օրենքը վատթարացման պարագայում հետադարձ ուժ չի ունենում, այսինքն՝ պետությունն արդեն իսկ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող։
Եկեղեցու վարկանիշը զիջում է միայն բանակին. Հայաստանում անցկացված հարցման արդյունքները
Լրահոս
0