https://arm.sputniknews.ru/20251226/57-tarekanum-mahacel-e-rd-pashtpanutjan-nakhkin-pvokhnakharary-97259060.html
56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը
56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը
Sputnik Արմենիա
Սադովենկոն մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T10:51+0400
2025-12-26T10:51+0400
2025-12-26T10:59+0400
ռուսաստան
մահ
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97258746_0:0:3052:1717_1920x0_80_0_0_50f21fc8c964b0068bceca1f39c05cb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Սադովենկոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նրա հարազատներին։Պաշտպանության նախարարի աշխատակազմի նախկին ղեկավար Յուրի Սադովենկոն ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Ռյազանի Լենինյան կոմերիտմիության անվան բարձրագույն օդադեսանտային հրամանատարական վարժարանը, 2008 թվականին` ՌԴ նախագահին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։ 1990-1994 թվականներին ծառայել է զինված ուժերում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ Մարտական գործողությունների մասնակից է։1994-2002 թվականներին ծառայել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներում։ Բազմիցս մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։2012 թվականի նոյեմբերին Սադովենկոն նշանակվել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար։ 2014 թվականի փետրվարի 21-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ 2024 թվականի մայիսի 20-ին Վլադիմիր Պուտինի հրամանով ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի` ՌԴ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97258746_0:0:2732:2048_1920x0_80_0_0_2fa1db8e79d679a2c83c3366011e1dc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մահ, պաշտոնյա
56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը
10:51 26.12.2025 (Թարմացված է: 10:59 26.12.2025) Սադովենկոն մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Սադովենկոն։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով նրա հարազատներին։
«Այո, ճիշտ է... Երեկ երեկոյան»,– ասել են նրանք։
Պաշտպանության նախարարի աշխատակազմի նախկին ղեկավար Յուրի Սադովենկոն ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Ռյազանի Լենինյան կոմերիտմիության անվան բարձրագույն օդադեսանտային հրամանատարական վարժարանը, 2008 թվականին` ՌԴ նախագահին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։ 1990-1994 թվականներին ծառայել է զինված ուժերում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ Մարտական գործողությունների մասնակից է։
1994-2002 թվականներին ծառայել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներում։ Բազմիցս մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։
2012 թվականի նոյեմբերին Սադովենկոն նշանակվել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար։ 2014 թվականի փետրվարի 21-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ 2024 թվականի մայիսի 20-ին Վլադիմիր Պուտինի հրամանով ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի` ՌԴ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։