https://arm.sputniknews.ru/20251225/kkhmk-nerkajacucichnern-ajcelel-en-baqvi-bantum-gtnvvogh-vigen-euljeqchjanin-97247996.html
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանին
Sputnik Արմենիա
Էուլջեքչյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ լուրջ մտահոգությունները չեն փարատվել: 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T18:23+0400
2025-12-25T18:23+0400
2025-12-25T18:33+0400
վիգեն էուլջեքչյան
բաքու
կարմիր խաչ
բանտ
բանտարկյալ
այցելություն
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_0:0:1600:900_1920x0_80_0_0_16894b126218a3a3ce0582f6f8198e94.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։Նա իր և Վիգեն Էուլջեքչյանի կնոջ անունից շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին՝ «Ումբակի» բանտում Էուլջեքչյանին այցելելու հնարավորություն ընձեռելու համար:Նշվում է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները Էուլջեքչյանին են փոխանցել առաջին անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ սննդամթերք, ծխախոտ և անձնական իրեր, ինչը «այս զգայուն ժամանակահատվածում» դրական ազդեցություն է ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա:Հաղորդվում է նաև, որ անցյալ շաբաթ Էուլջեքչյանին հնարավորություն են տվել հեռախոսով կապվել հարազատների հետ. ընտանիքի անդամների խոսքով՝ նա ավելի կայուն հուզական վիճակում է եղել, ինչը կապի երկարատև բացակայությունից հետո հարազատներին որոշ հանգստություն է բերել: Միաժամանակ ընդգծվում է, որ դեռևս լուրջ մտահոգություններ կան նրա առողջական վիճակի և պահման պայմանների հետ կապված։Հայտարարության հեղինակներն առումով շեշտել են շարունակական մարդասիրական հասանելիության և ընտանիքի հետ պարբերական շփումների անհրաժեշտությունը` հատկապես կրոնական տոների օրերին։Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_159:0:1359:900_1920x0_80_0_0_1425317a5036664b4c90a05595bff738.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, բաքու, կարմիր խաչ, բանտ, բանտարկյալ, այցելություն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
վիգեն էուլջեքչյան, բաքու, կարմիր խաչ, բանտ, բանտարկյալ, այցելություն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանին
18:23 25.12.2025 (Թարմացված է: 18:33 25.12.2025) Էուլջեքչյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ լուրջ մտահոգությունները չեն փարատվել:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։
Նա իր և Վիգեն Էուլջեքչյանի կնոջ անունից շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին՝ «Ումբակի» բանտում Էուլջեքչյանին այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
Նշվում է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները Էուլջեքչյանին են փոխանցել առաջին անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ սննդամթերք, ծխախոտ և անձնական իրեր, ինչը «այս զգայուն ժամանակահատվածում» դրական ազդեցություն է ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա:
Հաղորդվում է նաև, որ անցյալ շաբաթ Էուլջեքչյանին հնարավորություն են տվել հեռախոսով կապվել հարազատների հետ. ընտանիքի անդամների խոսքով՝ նա ավելի կայուն հուզական վիճակում է եղել, ինչը կապի երկարատև բացակայությունից հետո հարազատներին որոշ հանգստություն է բերել: Միաժամանակ ընդգծվում է, որ դեռևս լուրջ մտահոգություններ կան նրա առողջական վիճակի և պահման պայմանների հետ կապված։
Հայտարարության հեղինակներն առումով շեշտել են շարունակական մարդասիրական հասանելիության և ընտանիքի հետ պարբերական շփումների անհրաժեշտությունը` հատկապես կրոնական տոների օրերին։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև
հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին
20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։