00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հիվանդություններով այլևս չեն ազատվի ծառայությունից․ կառավարությունը վերանայել է ցանկը

© Sputnik / Asatur YesayantsԶորակոչիկների բժշկական զննում
Զորակոչիկների բժշկական զննում  - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2025
Բաժանորդագրվել
Եթե քաղաքացին հրաժարվում է ճողվածքի վիրահատությունից և չկա բարդություն, ապա կծառայի։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը վերանայել է զինվորական պիտանիության ցուցակը։ Փոփոխություններ կատարվեց 2018 թվականին ընդունված այն որոշման մեջ, որով սահմանվում է՝ ինչ հիվանդությունների դեպքում է քաղաքացին կամ զինծառայողը համարվում պիտանի, ժամանակավորապես ոչ պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Փոփոխությունների նպատակը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, մեկն է` բացառել այն դեպքերը, երբ բուժում չպահանջող կամ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող խնդիրների պատճառով քաղաքացիները ազատվում են ծառայությունից կամ ստանում են տարկետում։
Կառավարության որոշմամբ` այսուհետ առանց ախտանիշների և բուժում չպահանջող առողջական խնդիրները հիմք չեն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Փոփոխություններով նախատեսվում է ցանկում ներառել որոշ հիվանդություններ, որոնք մինչ այժմ հստակ կարգավորված չէին։ Օրինակ՝ գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաները փաստացի համարվում էին բարձր ռիսկային, և մարդիկ ճանաչվում էին ոչ պիտանի, սակայն դրանք հստակ նշված չէին ցանկում։ Այժմ առաջարկվում է դրանք ներառել առանձին հոդվածով՝ սահմանելով փորձաքննության հստակ կարգ։
Միևնույն ժամանակ վերանայվում է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կիստաները չեն առաջացնում ակնհայտ ախտանշաններ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները և ունենալ բարձր ռիսկայնություն։ Այդ պատճառով առաջարկվում է նման դեպքերում քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։
Փոփոխությունները վերաբերում են նաև վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք բարենպաստ են, բուժում չեն պահանջում և ունեն միայն լաբորատոր շեղումներ։ Նման քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով, փոխարենը՝ չստանալ տարկետում կամ ազատում. սա կվերացնի տարիներով գոյություն ունեցող փորձաքննական հակասությունները։
Նույն տրամաբանությամբ է վերանայվում արյան համակարգի որոշ ժառանգական հիվանդությունների, մասնավորապես ալֆա և բետա թալասեմիայի հետերոզիգոտ ձևերի մոտեցումը։ Եթե այդ հիվանդությունները չունեն կլինիկական դրսևորումներ և չեն խանգարում օրգանիզմի աշխատանքին, ապա քաղաքացիները կճանաչվեն պիտանի ծառայության համար՝ որոշ սահմանափակումներով։
Ո՞ր զինվորականներն են ազատվում ատեստավորումից
Փոփոխությունների փաթեթում տեղ են գտել նաև սրտի զարգացման փոքր անոմալիաները, որոնք հաճախ հայտնաբերվում են պատահաբար՝ բժշկական զննման ընթացքում և չեն պահանջում բուժում։ Այդպիսի դեպքերում նույնպես առաջարկվում է թույլ տալ ծառայությունը՝ առանց զինծառայողին ազատելու։
Վերանայվում է նաև ստոծանու ճողվածքների հարցը։ Եթե քաղաքացին հրաժարվում է վիրահատությունից, բայց չունի բարդություններ կամ ռեֆլյուքսային խնդիրներ, ապա առաջարկվում է նրան ճանաչել պիտանի ծառայության համար՝ համապատասխան հոդվածի շրջանակում։
Փոփոխություններ են նախատեսվում նաև ողնաշարի հեմանգիոմաների և այլ բարորակ գոյացությունների դեպքում։ Եթե դրանք չեն առաջացնում գործառութային խանգարումներ, ագրեսիվ չեն և չեն զբաղեցնում ողի մեծ մասը, ապա չեն կարող ծառայությունից ազատման հիմք հանդիսանալ։
Ըստ կառավարության՝ այս փոփոխությունները հիմնված են միջազգային բժշկական ուղեցույցների, մասնագիտական հրապարակումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և պարտադիր ծառայություն ունեցող երկրների փորձի վրա։ Նման մոտեցումներ կիրառվում են, օրինակ, Իսրայելում և Ավստրիայում։
Ակնկալվում է, որ նոր կարգավորումների արդյունքում կնվազեն բուժման նպատակով տրվող տարկետումները, կաճի զորակոչիկների թիվը և միաժամանակ կկանխվի պետական միջոցների անհարկի վատնումը։
Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց. Փաշինյանը խնդրեց չգրոհել հիմնարկները
Լրահոս
0