https://arm.sputniknews.ru/20251225/arvoghjutjan-apahvovagrutjan-pateti-cankn-yndunvec-pashinjany-khndrec-chgrvohel-himnarknery-97224303.html
Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց. Փաշինյանը խնդրեց չգրոհել հիմնարկները
Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց. Փաշինյանը խնդրեց չգրոհել հիմնարկները
Sputnik Արմենիա
Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկերը, որոնք արդեն իսկ հրապարակված են «Արմեդ» համակարգում։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T11:27+0400
2025-12-25T11:27+0400
2025-12-25T11:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
առողջության ապահովագրություն
դեղ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96028925_0:0:1200:675_1920x0_80_0_0_55d9c1a759f78cb2822f8f601c6b6026.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նաև այսօրվա որոշմամբ սահմանվում են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։Ընդունվեց նաև ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Նախարարը նշեց, որ երկու ամսվա ընթացքում հիմնադրամը կկարողանա լիարժեք գործել։Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկը, որն արդեն իսկ հրապարակված են «Արմեդ» համակարգում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց 1 մլն 600 հազար այն քաղաքացիներին, որոնք 2026 թ. հունվարի 1–ից դառնալու են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շահառու։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կսկսի գործել հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100 տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ամսական փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96028925_121:0:1021:675_1920x0_80_0_0_449b3725f116f105fb6a8f63af3b9481.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, առողջության ապահովագրություն, դեղ, անահիտ ավանեսյան
հայաստան, նիկոլ փաշինյան, առողջության ապահովագրություն, դեղ, անահիտ ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց. Փաշինյանը խնդրեց չգրոհել հիմնարկները
11:27 25.12.2025 (Թարմացված է: 11:39 25.12.2025) Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկերը, որոնք արդեն իսկ հրապարակված են «Արմեդ» համակարգում։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նաև այսօրվա որոշմամբ սահմանվում են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։
Ընդունվեց նաև ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Նախարարը նշեց, որ երկու ամսվա ընթացքում հիմնադրամը կկարողանա լիարժեք գործել։
Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկը, որն արդեն իսկ հրապարակված են «Արմեդ» համակարգում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց 1 մլն 600 հազար այն քաղաքացիներին, որոնք 2026 թ. հունվարի 1–ից դառնալու են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շահառու։
«Սիրելի 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թ. հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կսկսի գործել հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100 տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ամսական փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։