00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. Գաբրիելյանը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

© Photo : Provided by Maria KaprielianՀալեպը
Հալեպը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2025
Հալեպը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի –Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքը նյութական վնաս է կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է։
«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` վնասներ գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կա, որոնք գտնվում են խիտ հայկական բնակչություն ունեցող տարածքների մոտակայքում։ Հալեպում հայ համայնքն ավելի կենտրոնացված է, ինչը այն դարձնում է խոցելի, եթե իրավիճակը սրվում է։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։
«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», - նշեց նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքում տիրում է նույնիսկ նախաամանորյա մթնոլորտ, չնայած որ քրիստոնեական համայնքների կողմից նախատեսված որոշ միջոցառումներ` համերգներն ու տոնական հավաքույթներ, չեղարկվել են։
Հիշեցնենք` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս այցելել է Դամասկոս՝ սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելու երկրի պետական ինստիտուտների «ինտեգրման» վերաբերյալ։ Այս տարվա մարտին, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համապատասխան համաձայնագիր է ստորագրել SDF-ի ներկայացուցիչների հետ։
«Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպի հայերին մնալ տանը բախումների ժամանակ
Լրահոս
0