https://arm.sputniknews.ru/20251223/halepum-marter-en-teghi-unecel-siriaji-karavarakan-uzheri-ev-qrdakan-jvokatneri-mijev-97160410.html
Հալեպում բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ջոկատների միջև
Հալեպում բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ջոկատների միջև
Sputnik Արմենիա
Մարտական գործողություններ են գրանցվել Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T10:54+0400
2025-12-23T10:54+0400
2025-12-23T10:56+0400
սիրիա
հալեպ
բախումներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97158827_0:0:1280:720_1920x0_80_0_0_587e85086222af31512b4f5d3b0731e6.jpg
Այս գիշեր Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։Ավելի վաղ Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը Հալեպում գտնվող հայրենակիցներին հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։Տեղական լրատվամիջոցները գրում են, որ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։Մարտական գործողություններ են գրանցվել Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում։Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։Մերձավոր Արևելքի թեման լուսաբանող Telegram–յան ալիքները հայտնում են, որ Իդլիբից զինված ստորաբաժանումներ են ժամանել կառավարական ուժերին օգնելու համար։Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարական ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներով և ՀԿՌՀ–ներով ռմբակոծել են քրդական թաղամասերը։Սիրիական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին քրդերին են մեղադրել բնակելի շենքերը ռմբակոծելու մեջ։Հաղորդագրություններից դատելով՝ քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել հարձակումը։Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել:
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Бои между курдами и войсками временного правительства Сирии в Алеппо
Sputnik Արմենիա
Бои между курдами и войсками временного правительства Сирии в Алеппо
2025-12-23T10:54+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97158827_187:0:1147:720_1920x0_80_0_0_1a3c739ce1c0a8dcb6a740b88a6d5ac2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, բախումներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
սիրիա, հալեպ, բախումներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հալեպում բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ջոկատների միջև
10:54 23.12.2025 (Թարմացված է: 10:56 23.12.2025) Մարտական գործողություններ են գրանցվել Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում։
Այս գիշեր Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։
Ավելի վաղ Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը Հալեպում գտնվող հայրենակիցներին
հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
Մարտական գործողություններ են գրանցվել Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում։
Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։
Մերձավոր Արևելքի թեման լուսաբանող Telegram–յան ալիքները հայտնում են, որ Իդլիբից զինված ստորաբաժանումներ են ժամանել կառավարական ուժերին օգնելու համար։
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարական ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներով և ՀԿՌՀ–ներով ռմբակոծել են քրդական թաղամասերը։
Սիրիական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին քրդերին են մեղադրել բնակելի շենքերը ռմբակոծելու մեջ։
Հաղորդագրություններից դատելով՝ քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել հարձակումը։
Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: