https://arm.sputniknews.ru/20251222/datavarutjun-baqvum-datakhazy-karen-avanesjani-hamar-18-tarva-azatazrkum-e-pahanjum-97144567.html
«Դատավարություն» Բաքվում. դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում
«Դատավարություն» Բաքվում. դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում
Sputnik Արմենիա
Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին: 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T18:14+0400
2025-12-22T18:14+0400
2025-12-22T18:20+0400
կարեն ավանեսյան
բաքու
դատ
դատարան
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_0:31:1200:706_1920x0_80_0_0_1dc113aba688b4878ad3cd5169b89b52.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում շարունակվում է 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի` Կարեն Ավանեսյանի «դատավարությունը»:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը տեղի է ունեցել «Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլքին Իբիշովի նախագահությամբ»:Արցախահային մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։Նշվում է, որ Ավանեսյանը «ցուցմունք» է տվել։ Այնուհետև լսվել են այսպես կոչված «վկաների» ցուցմունքները։Դրանից հետո ելույթ է ունեցել պետական մեղադրողը։ Նա պահանջել է Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակելՀաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_133:0:1200:800_1920x0_80_0_0_ed41edc8e98c496b4062e5c406fcadf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն ավանեսյան, բաքու, դատ, դատարան, դատախազ
կարեն ավանեսյան, բաքու, դատ, դատարան, դատախազ
«Դատավարություն» Բաքվում. դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում
18:14 22.12.2025 (Թարմացված է: 18:20 22.12.2025) Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում շարունակվում է 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի` Կարեն Ավանեսյանի «դատավարությունը»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը տեղի է ունեցել «Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլքին Իբիշովի նախագահությամբ»:
Արցախահային մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։
Նշվում է, որ Ավանեսյանը «ցուցմունք» է տվել։ Այնուհետև լսվել են այսպես կոչված «վկաների» ցուցմունքները։
Դրանից հետո ելույթ է ունեցել պետական մեղադրողը։ Նա պահանջել է Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։
2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։