https://arm.sputniknews.ru/20251220/pakistani-nakhkin-varchapetn-u-nra-kiny-17-tarva-azatazrkman-en-datapartvel-nveri-pattsharvov--97099689.html
Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը 17 տարվա ազատազրկման են դատապարտվել նվերի պատճառով
Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը 17 տարվա ազատազրկման են դատապարտվել նվերի պատճառով
Sputnik Արմենիա
Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։ 20.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-20T18:31+0400
2025-12-20T18:31+0400
2025-12-20T18:40+0400
պակիստան
վարչապետ
իմրան խան
կին
նվեր
բանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97098554_0:60:2728:1595_1920x0_80_0_0_babe5103fd4f716304d1344b66e50069.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 17 տարվա ազատազրկման և 16,4 մլն պակիստանյան ռուփի (58,5 հազար դոլար) տուգանքի։ Այս մասին հաղորդում է «Times of India»-ն՝ վկայակոչելով պակիստանյան «Dawn» պարբերականը:Որոշման մեջ նշվում է, որ դատարանը ամուսինների նկատմամբ կիրառել է համեմատաբար մեղմ վճիռներ, մասնավորապես՝ Բուշրա Բիբիին՝ որպես կնոջ, իսկ Խանի դեպքում հաշվի է առնվել նրա 73-ամյա պատկառելի տարիքը:Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։ Պակիստանի ազգային օրենսդրության համաձայն՝ նվերը նախ հանձնվել է պետությանը, որից հետո կառավարության աշխատակազմը զարդերը էժան գնով ձևակերպել է վարչապետի ընտանիքին վաճառելու համար:Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկմանԻմրան Խանի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը, իսկ նախկին վարչապետը հայտարարել է, որ նվերը ստացել է իր կինը, անձամբ ինքը այն չի տեսել։Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-22 թվականներին։ 80-ականներին նա Պակիստանի կրիկետի հավաքականի խաղացող էր (որն այդ երկրում համարվում է ազգային սպորտաձև): Համարվում է իր սերնդի՝ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97098554_0:0:2728:2047_1920x0_80_0_0_02daf13bc4347e0b892345ff33442ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, վարչապետ, իմրան խան, կին, նվեր, բանտ
պակիստան, վարչապետ, իմրան խան, կին, նվեր, բանտ
Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը 17 տարվա ազատազրկման են դատապարտվել նվերի պատճառով
18:31 20.12.2025 (Թարմացված է: 18:40 20.12.2025) Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 17 տարվա ազատազրկման և 16,4 մլն պակիստանյան ռուփի (58,5 հազար դոլար) տուգանքի։ Այս մասին հաղորդում է «
Times of India»-ն՝ վկայակոչելով պակիստանյան «Dawn» պարբերականը:
Որոշման մեջ նշվում է, որ դատարանը ամուսինների նկատմամբ կիրառել է համեմատաբար մեղմ վճիռներ, մասնավորապես՝ Բուշրա Բիբիին՝ որպես կնոջ, իսկ Խանի դեպքում հաշվի է առնվել նրա 73-ամյա պատկառելի տարիքը:
Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։ Պակիստանի ազգային օրենսդրության համաձայն՝ նվերը նախ հանձնվել է պետությանը, որից հետո կառավարության աշխատակազմը զարդերը էժան գնով ձևակերպել է վարչապետի ընտանիքին վաճառելու համար:
Իմրան Խանի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը, իսկ նախկին վարչապետը հայտարարել է, որ նվերը ստացել է իր կինը, անձամբ ինքը այն չի տեսել։
Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-22 թվականներին։ 80-ականներին նա Պակիստանի կրիկետի հավաքականի խաղացող էր (որն այդ երկրում համարվում է ազգային սպորտաձև): Համարվում է իր սերնդի՝ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։