00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուբենը գրեթե միշտ պահվել է մենախցում». Վարդանյանի կնոջ հարցազրույցը

© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2025
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Բաքվի դատարանում տեղի ունեցող գործընթացին` Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը չի բավարարել Վարդանյանի և նրա փաստաբանի ոչ մի միջնորդություն ու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դեռ թույլ են տալիս շաբաթը մեկ, երբեմն` երկու անգամ 10 րոպեով զանգահարել ընտանիքի անդամներին։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում այս մասին ասել է Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը` պատմելով մանրամասներ, որոնք նրան հայտնի են Բաքվում ընթացող «դատավարության» և ամուսնու մասին։
«Ո՛չ ես, ո՛չ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների և այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել»,– նշել է Զոնաբենդը։
Նրա խոսքով` Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո իրենք զրկվել են Վարդանյանի համար կարճ տեսաուղերձներ ձայնագրելու հնարավորությունից։
Ի դեպ, առաջիկա օրերին Վարդանյանի ընտանիքը պատրաստվում է դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել նրա կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում էին նրան Ադրբեջանի բանտում:
«Սա սկզբունքային նշանակություն ունի Ռուբենի բոլոր իրավունքները հասկանալու և հետագա քայլերի ձեռնարկման տեսանկյունից՝ նրա իրավունքներն ու շահերը նաև միջազգային ատյաններում պաշտպանելու համար»,– «Մեդիամաքսին» ասել է Վարդանյանի կինը:
© Sputnik / Aram NersesyanՌուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը
Супруга Рубена Варданяна Вероника Зонабенд на презентации книги (7 октября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2025
Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը
Անդրադառնալով Բաքվի դատարանում տեղի ունեցող գործընթացին` Զոնաբենդը նշել է, որ մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը չի բավարարել Վարդանյանի և նրա փաստաբանի ոչ մի միջնորդություն ու հարցում։
Ըստ նրա` թեև դատական նիստերը դռնբաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։
«Այսպես կոչված տուժողները և նրանց հարազատներն ասում են, որ Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները։ Ընդ որում, վկաներից և ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու»,– տեղեկացրել է Զոնաբենդը` վստահեցնելով, որ չնայած ծանր իրավիճակին` Վարդանյանն անկոտրում է` շատ է կարդում, զբաղվում է յոգայով։
Խոսելով իրենց սոցիալական և բարեգործական ծրագրերից` Վարդանյանի կինը նշել է, որ դրանց մի մասը ստիպված են եղել դադարեցնել, մի մասը մասնակի կիրագործվեն, իսկ մյուս մասն ավարտին կհասցնեն։
Իր ծավալուն հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի կինը եզրափակել է ամուսնու` Ամեդեո Մոդիլիանիի սիրելի ասույթով. «Կյանքի իմաստը նվիրաբերելն է։ Քչերից՝ շատերին։ Նրանցից, ովքեր գիտեն և ունեն՝ նրանց, ովքեր չգիտեն և չունեն»։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Նշենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Լրահոս
0