https://arm.sputniknews.ru/20251219/rdn-kievi-kvoghmic-patrastakanutjun-chi-tesnum-putiny-banakcutjunneri-masin-97058675.html
ՌԴ–ն Կիևի կողմից պատրաստականություն չի տեսնում. Պուտինը` բանակցությունների մասին
ՌԴ–ն Կիևի կողմից պատրաստականություն չի տեսնում. Պուտինը` բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Պուտինը հաստատեց, որ ՌԴ–ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել 2024 թվականին ԱԳՆ–ում իր ներկայացրած թեզերի հիման վրա։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T14:24+0400
2025-12-19T14:24+0400
2025-12-19T15:42+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97053249_0:0:3072:1728_1920x0_80_0_0_97d9dfb778ff620ecca936d0105d248d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Կիևի կողմից դեռ պատրաստականություն չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում։Նա հիշեցրեց, որ ստամբուլյան բանակցություններից հետո ուկրաինական կողմը սկզբում համաձայնել էր՝ փաստացի նախաստորագրելով փաստաթուղթը, այնուհետև հրաժարվել էր` դեն նետելով բոլոր այդ պայմանավորվածությունները։ Պուտինը հայտնեց, որ հենց նոր ստացել է Գլխավոր շտաբի պետի զեկույցը ռազմական հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Երբ ՌԴ ԶՈւ–ն թշնամուն դուրս է շպրտել Կուրսկի տարածքից, նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ զինվորականների ձեռքը։Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ«Մեր զորքը գրոհում է բացարձակապես բոլոր ուղղություններով, իսկ թշնամին նահանջում է։ Ինչ-որ տեղում` ավելի արագ, ինչ-որ տեղում` ավելի դանդաղ, բայց ամենուրեք... Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ ԶՈւ–ին. զորքը առաջ է շարժվում բոլոր ուղղություններով, թշնամին նահանջում է», - նշեց ՌԴ նախագահը։Նրա խոսքով` Ուկրաինայի զինուժը Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) մի մասը վերադարձնելու անհաջող փորձ է անում։ Պուտինը հայտարարել է, որ Կրասնի Լիմանը կվերցվի մոտ ապագայում. քաղաքի 50%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է։ Նա նաև նշել է, որ Սումիի ուղղությամբ անվտանգության գոտիներ են ստեղծվում։«Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը, որը համատեղում է ՌԴ նախագահի մեծ ասուլիսը և ուղիղ գիծը, մեկնարկել է այսօր` կեսօրին։ Այս տարի, ինչպես 2024 թվականին, GigaChat նեյրոցանցը վերծանում է ուղիղ գծով ստացած հաղորդագրությունները։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քաղաքացիները շուրջ 3 մլն հարց են ուղղել Պուտինին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97053249_273:0:3004:2048_1920x0_80_0_0_d14cf855fffcd13dd98f730b873287be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
ՌԴ–ն Կիևի կողմից պատրաստականություն չի տեսնում. Պուտինը` բանակցությունների մասին
14:24 19.12.2025 (Թարմացված է: 15:42 19.12.2025) Պուտինը հաստատեց, որ ՌԴ–ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել 2024 թվականին ԱԳՆ–ում իր ներկայացրած թեզերի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Կիևի կողմից դեռ պատրաստականություն չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում։
Նա հիշեցրեց, որ ստամբուլյան բանակցություններից հետո ուկրաինական կողմը սկզբում համաձայնել էր՝ փաստացի նախաստորագրելով փաստաթուղթը, այնուհետև հրաժարվել էր` դեն նետելով բոլոր այդ պայմանավորվածությունները։
«Հիմա, ըստ էության, նրանք հրաժարվում են այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելուց։ Բայց, միևնույնն է, գիտեք, և մենք էլ տեսնում և զգում ենք և տեղյակ ենք որոշակի ազդանշանների մասին, այդ թվում՝ Կիևի ռեժիմի կողմից, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսություն վարել», – ասաց նա։
Պուտինը հայտնեց, որ հենց նոր ստացել է Գլխավոր շտաբի պետի զեկույցը ռազմական հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Երբ ՌԴ ԶՈւ–ն թշնամուն դուրս է շպրտել Կուրսկի տարածքից, նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ զինվորականների ձեռքը։
«Մեր զորքը գրոհում է բացարձակապես բոլոր ուղղություններով, իսկ թշնամին նահանջում է։ Ինչ-որ տեղում` ավելի արագ, ինչ-որ տեղում` ավելի դանդաղ, բայց ամենուրեք... Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ ԶՈւ–ին. զորքը առաջ է շարժվում բոլոր ուղղություններով, թշնամին նահանջում է», - նշեց ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` Ուկրաինայի զինուժը Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) մի մասը վերադարձնելու անհաջող փորձ է անում։ Պուտինը հայտարարել է, որ Կրասնի Լիմանը կվերցվի մոտ ապագայում. քաղաքի 50%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է։ Նա նաև նշել է, որ Սումիի ուղղությամբ անվտանգության գոտիներ են ստեղծվում։
«Կուպյանսկը ՌԴ ԶՈւ–ի վերահսկողության տակ է։ Ուկրաինական զինված ուժերի 3500 զինվորականները շրջափակման մեջ են, նրանք գրեթե շանս չունեն... Առաջխաղացումը կշարունակվի հարավ՝ դեպի Սլավյանսկ... Կոստյանտինովկայի կեսը վերահսկողության տակ է... Մեր խմբավորումը շատ արագ է շարժվում Զապորոժիեի մարզով և ազատագրում բնակավայրը բնակավայրի հետևից։ Այժմ արդեն Գուլյայպոլեի կեսը մեր վերահսկողության տակ է», – ասաց Պուտինը։
«Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը, որը համատեղում է ՌԴ նախագահի մեծ ասուլիսը և ուղիղ գիծը, մեկնարկել է այսօր` կեսօրին։ Այս տարի, ինչպես 2024 թվականին, GigaChat նեյրոցանցը վերծանում է ուղիղ գծով ստացած հաղորդագրությունները։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քաղաքացիները շուրջ 3 մլն հարց են ուղղել Պուտինին։