https://arm.sputniknews.ru/20251218/lukashenkvon-putini-het-pajmanavvorvatsutjun-e-dzerq-berel-rusakan-odanaver-gnelu-shurj-97032036.html
Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ
Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ
Sputnik Արմենիա
Բելառուսի առաջնորդը նաև մանրամասներ է ներկայացրել «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին: 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T20:54+0400
2025-12-18T20:54+0400
2025-12-18T22:36+0400
վլադիմիր պուտին
ալեքսանդր լուկաշենկո
ինքնաթիռ
boeing
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90694641_0:0:3072:1728_1920x0_80_0_0_170f4f266e489cdb4a357c0d6e6ecb51.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բելառուսը ռուսական ինքնաթիռներ կգնի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. ԼուկաշենկոՆա նշել է, որ դրանք ձեռք բերելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոն նաև հայտնել է «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները:Ամերիկյան կողմի հետ բանակցություններում Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը բավարար քանակությամբ «Boeing» ինքնաթիռներ ունի, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ից պահեստամասեր կգնի դրանց համար:«Չբարկացնեք, թե չէ կհարվածենք». Լուկաշենկոն՝ «Օրեշնիկի» մասինՀիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հանել էր «Բելավիայի» դեմ պատժամիջոցները։ OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը զբաղվում է արտասահմանյան ակտիվների վերահսկողությամբ -խմբ.) կողմից արգելափակված ընկերությունների ցանկից փաստաթղթով հանվել էր EW-301PJ գրանցման համարով «Bombardier Challenger 850» ինքնաթիռը, որն օգտագործում է Բելառուսի կառավարությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90694641_243:0:2974:2048_1920x0_80_0_0_4d874630406990ff81b0e3ecc5d8c921.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, ինքնաթիռ, boeing
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, ինքնաթիռ, boeing
Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ
20:54 18.12.2025 (Թարմացված է: 22:36 18.12.2025) Բելառուսի առաջնորդը նաև մանրամասներ է ներկայացրել «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բելառուսը ռուսական ինքնաթիռներ կգնի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ դրանք ձեռք բերելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոն նաև հայտնել է «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները:
«Հարգելի՛ պարոնայք ամերիկացիներ, մի հանեք (պատժամիջոցները – խմբ.)։ Մեզ մոտ եթե նախկինում երկու կամ երեք ինքնաթիռներ կանգնած էին օդանավակայանի կայանատեղիում՝ այսօր բոլորը թռչում են, բայց դրանք բավարար չեն: Մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք, կգնենք ռուսական ինքնաթիռներ», - ասել է նա։
Ամերիկյան կողմի հետ բանակցություններում Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը բավարար քանակությամբ «Boeing» ինքնաթիռներ ունի, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ից պահեստամասեր կգնի դրանց համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հանել էր «Բելավիայի» դեմ պատժամիջոցները։ OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը զբաղվում է արտասահմանյան ակտիվների վերահսկողությամբ -խմբ.) կողմից արգելափակված ընկերությունների ցանկից փաստաթղթով հանվել էր EW-301PJ գրանցման համարով «Bombardier Challenger 850» ինքնաթիռը, որն օգտագործում է Բելառուսի կառավարությունը։