00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է բացատրեն` Եզրաս սրբազանն ինչ ուղղությամբ է գործակցել ԽՍՀՄ ՊԱԿ–ի հետ. Սարգսյան

Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանի խոսքով` փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանել եկեղեցին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, ո՛չ նախագահության օրոք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ/КГБ) հետ գործակցության մասին տեղեկություն չի ունեցել։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նման հարցերով չի հետաքրքրվել։
Փաշինյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց «КГБ»-ի գործակալ լինելու մեջ. տեսանյութ
Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։
«Իմաստ չեմ տեսել հետաքրքրվելու՝ ով է գործակցել ԽՍՀՄ ազգային անվտանգության հետ։ Ենթադրենք, որ որևէ մեկը գործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, իսկ ԽՍՀՄ կազմում էր նաև Հայաստանը։ Նրանք, ովքեր հատուկ բացասական երանգ են տալիս, պետք է բացատրեն՝ ինչ ուղղությամբ է համագործակցել։ Միգուցե գործակցել է հետախուզության ուղղությամբ և օգո՞ւտ է բերել ԽՍՀՄ-ին ու Հայաստանին։ Կարծում եմ՝ նման տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հանրությանը որոշ նրբություններ բացատրել, հակառակ դեպքում այդ հրապարակումը ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Միևնույն ժամանակ ՀՀ 3–րդ նախագահը շեշտեց, որ վեհափառը պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար։ Անդրադառնալով երեկ Մայր աթոռում տիրող իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը նշեց, թե փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու եկեղեցին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
Լրահոս
0