https://arm.sputniknews.ru/20251219/aranc-hajtararutjan-el-evrvopaji-ajakcutjuny-hh-gvortsvogh-ishkhanutjann-aknhajt-e-sargsjan-97068921.html
Առանց հայտարարության էլ Եվրոպայի աջակցությունը ՀՀ գործող իշխանությանն ակնհայտ է․ Սարգսյան
Առանց հայտարարության էլ Եվրոպայի աջակցությունը ՀՀ գործող իշխանությանն ակնհայտ է․ Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահը դժվարանում է ասել` արդյոք մոլդովական սցենարը կարող է Հայաստանում կրկնվել, թե ոչ։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T17:18+0400
2025-12-19T17:18+0400
2025-12-19T17:18+0400
հայաստան
սերժ սարգսյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94958585_0:57:1600:957_1920x0_80_0_0_519a773fb739cb3393792c1abfe6c0be.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եթե նույնիսկ պաշտոնական հայտարարություն չլիներ էլ, ակնհայտորեն երևում է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը գործող իշխանություններին։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը։Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օրերս հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ–ից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են տրամադրել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը հնարավոր համարեց, որ ԵՄ-ն կարող է աջակցել ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին։Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94958585_124:0:1476:1014_1920x0_80_0_0_36e7cbc7f2af1ba238b1fd72d648efb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, եվրամիություն
հայաստան, սերժ սարգսյան, եվրամիություն
Առանց հայտարարության էլ Եվրոպայի աջակցությունը ՀՀ գործող իշխանությանն ակնհայտ է․ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահը դժվարանում է ասել` արդյոք մոլդովական սցենարը կարող է Հայաստանում կրկնվել, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եթե նույնիսկ պաշտոնական հայտարարություն չլիներ էլ, ակնհայտորեն երևում է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը գործող իշխանություններին։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օրերս
հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ–ից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են տրամադրել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։
«Չեմ կարծում՝ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես, որ համեմատաբար միջին ՀՀ քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում ինֆորմացիաների, այդպես մանրամասնություններով չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Մոլդովայում, որ ասեմ՝ կրկնվելու է, թե չի կրկնվելու»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր համարում է մոլդովական սցենարի կրկնությունը մեր երկրում։
Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը հնարավոր համարեց, որ ԵՄ-ն կարող է աջակցել ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։