00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն  - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Բելառուսի առաջնորդը նաև մանրամասներ է ներկայացրել «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բելառուսը ռուսական ինքնաթիռներ կգնի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո
Նա նշել է, որ դրանք ձեռք բերելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոն նաև հայտնել է «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները:
«Հարգելի՛ պարոնայք ամերիկացիներ, մի հանեք (պատժամիջոցները – խմբ.)։ Մեզ մոտ եթե նախկինում երկու կամ երեք ինքնաթիռներ կանգնած էին օդանավակայանի կայանատեղիում՝ այսօր բոլորը թռչում են, բայց դրանք բավարար չեն: Մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք, կգնենք ռուսական ինքնաթիռներ», - ասել է նա։
Ամերիկյան կողմի հետ բանակցություններում Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը բավարար քանակությամբ «Boeing» ինքնաթիռներ ունի, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ից պահեստամասեր կգնի դրանց համար:
«Չբարկացնեք, թե չէ կհարվածենք». Լուկաշենկոն՝ «Օրեշնիկի» մասին
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հանել էր «Բելավիայի» դեմ պատժամիջոցները։ OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը զբաղվում է արտասահմանյան ակտիվների վերահսկողությամբ -խմբ.) կողմից արգելափակված ընկերությունների ցանկից փաստաթղթով հանվել էր EW-301PJ գրանցման համարով «Bombardier Challenger 850» ինքնաթիռը, որն օգտագործում է Բելառուսի կառավարությունը։
Լրահոս
0