https://arm.sputniknews.ru/20250808/belarusy-kensakan-nshanakutjun-uni-rdi-hamar-kievin-pluzum-e-sparnum-lukashenkvo-92119399.html
Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո
Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը վստահ է, որ Ռուսաստանին անհնար է պարտության մատնել։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T17:54+0400
2025-08-08T17:54+0400
2025-08-08T17:55+0400
բելառուս
ռուսաստան
ալեքսանդր լուկաշենկո
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92113739_0:0:1200:675_1920x0_80_0_0_58bc251a70897a2c75ac109ac7fa5ffd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան «Time»–ի հեր զրույցում հերքել է մեղադրանքները, թե փորձում է երկու աթոռի վրա նստել: Նրա խոսքով՝ ինքը երբեք երկակի խաղ չի վարել, իսկ հարևանների հետ հարաբերությունների կառուցումը աշխարհագրությունից և ողջախոհությունից թելադրված անհրաժեշտություն է:«Ինձ հաճախ էին կշտամբում երկու աթոռի վրա նստելու համար։ Բայց դա այդպես չէ: Հարևաններին չեն ընտրում, այլ Աստված է տալիս։ Եվ ես պարտավոր եմ նրանց հետ հարաբերություններ ունենալ։ Այդ մասին ես ուղիղ ասում եմ նաև ռուսաստանցիներին։ Մենք շահեր ունենք նաև այլ երկրներում՝ ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ հեռավոր Ամերիկայում։ Դրանք տնտեսական և դիվանագիտական բնույթի են։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Դա բնական է։ Բայց միևնույն ժամանակ Բելառուսն ունի երկու առանցքային դաշնակից, որոնց վրա կարող ենք հենվել՝ Ռուսաստանն ու Չինաստանը», - ընդգծել է նա։Լուկաշենկոն հայտարարել է, որ կրտսեր որդին իր իրավահաջորդը չի լինիԱնդրադառնալով ուկրաինական հակամարտությանը` Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պարտվի։ Նրա կարծիքով՝ նման ավարտի գինն անընդունելի բարձր կլիներ ամբողջ աշխարհի համար։Նա նաև չի բացառել, որ հակամարտության ձգձգման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանը կանցնի Դնեպրով, իսկ Կիևը կարող է հայտնվել Մոսկվայի վերահսկողության տակ:«Ահա թե ինչից պետք է վախենալ. կարելի է կորցնել ամբողջ Ուկրաինան։ Այն կարող է պարզապես տրոհվել։ Հունգարիան կվերցնի իր մասը, Լեհաստանն արդեն ձեռքերն է շփում՝ երազելով Արևմտյան Ուկրաինայի մասին։ Արդյունքում կմնա միայն նեղ կտոր», - զգուշացրել է Լուկաշենկոն։«Առավոտյան մի բան է ասում, երեկոյան այլ բան է անում»․ Լուկաշենկոն` Թրամփի մասինԽոսելով Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության մասին` նա նշել է, որ Մինսկի կորուստը Մոսկվայի համար հավասարազոր կլինի սեփական տարածքի մի մասի կորստին։Նրա խոսքով, ի տարբերություն այլ պետությունների, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Հայաստանը, Բելառուսն ունի հատուկ պատմական և աշխարհաքաղաքական նշանակություն, հանուն որի Ռուսաստանն իսկապես կարող է լուրջ քայլերի գնալ, քանի որ դրանից է ուղղակիորեն կախված իր անվտանգությունը։ Նա հավելել է, որ Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը սպառնալիքի բոլորովին այլ մակարդակ է, քան նրանց տեղակայումը Վարշավայում:
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92113739_107:0:1007:675_1920x0_80_0_0_8f3638d4b830009525ef9d393d50cb4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա
բելառուս, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա
Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո
17:54 08.08.2025 (Թարմացված է: 17:55 08.08.2025) Բելառուսի նախագահը վստահ է, որ Ռուսաստանին անհնար է պարտության մատնել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան «Time»–ի հեր զրույցում հերքել է մեղադրանքները, թե փորձում է երկու աթոռի վրա նստել: Նրա խոսքով՝ ինքը երբեք երկակի խաղ չի վարել, իսկ հարևանների հետ հարաբերությունների կառուցումը աշխարհագրությունից և ողջախոհությունից թելադրված անհրաժեշտություն է:
«Ինձ հաճախ էին կշտամբում երկու աթոռի վրա նստելու համար։ Բայց դա այդպես չէ: Հարևաններին չեն ընտրում, այլ Աստված է տալիս։ Եվ ես պարտավոր եմ նրանց հետ հարաբերություններ ունենալ։ Այդ մասին ես ուղիղ ասում եմ նաև ռուսաստանցիներին։ Մենք շահեր ունենք նաև այլ երկրներում՝ ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ հեռավոր Ամերիկայում։ Դրանք տնտեսական և դիվանագիտական բնույթի են։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Դա բնական է։ Բայց միևնույն ժամանակ Բելառուսն ունի երկու առանցքային դաշնակից, որոնց վրա կարող ենք հենվել՝ Ռուսաստանն ու Չինաստանը», - ընդգծել է նա։
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը` Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պարտվի։ Նրա կարծիքով՝ նման ավարտի գինն անընդունելի բարձր կլիներ ամբողջ աշխարհի համար։
«Ռուսաստանը չի պարտվի։ Դա շատ թանկ կարժենա, առաջին հերթին` ձեզ, այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց համար։ Այդ երկիրն աշխարհում ամենամեծ միջուկային ներուժն ունի ու չի պարտվի։ Իսկ ահա Ուկրաինան կարող է պարտություն կրել։ Դա չի կարելի թույլ տալ։ Պետք է պայմանավորվել հիմա», - հայտարարել է նա։
Նա նաև չի բացառել, որ հակամարտության ձգձգման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանը կանցնի Դնեպրով, իսկ Կիևը կարող է հայտնվել Մոսկվայի վերահսկողության տակ:
«Ահա թե ինչից պետք է վախենալ. կարելի է կորցնել ամբողջ Ուկրաինան։ Այն կարող է պարզապես տրոհվել։ Հունգարիան կվերցնի իր մասը, Լեհաստանն արդեն ձեռքերն է շփում՝ երազելով Արևմտյան Ուկրաինայի մասին։ Արդյունքում կմնա միայն նեղ կտոր», - զգուշացրել է Լուկաշենկոն։
Խոսելով Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության մասին` նա նշել է, որ Մինսկի կորուստը Մոսկվայի համար հավասարազոր կլինի սեփական տարածքի մի մասի կորստին։
Նրա խոսքով, ի տարբերություն այլ պետությունների, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Հայաստանը, Բելառուսն ունի հատուկ պատմական և աշխարհաքաղաքական նշանակություն, հանուն որի Ռուսաստանն իսկապես կարող է լուրջ քայլերի գնալ, քանի որ դրանից է ուղղակիորեն կախված իր անվտանգությունը։ Նա հավելել է, որ Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը սպառնալիքի բոլորովին այլ մակարդակ է, քան նրանց տեղակայումը Վարշավայում: