https://arm.sputniknews.ru/20251217/blvokada-nvor-nerkajacum-arcakhjan-hajtni-u-cavvot-depqeri-masin-96969032.html
«Բլոկադա». նոր ներկայացում արցախյան հայտնի ու ցավոտ դեպքերի մասին
«Բլոկադա». նոր ներկայացում արցախյան հայտնի ու ցավոտ դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Ներկայացումը պատմում է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, որոնք բլոկադայի ժամանակ հայտնվում են նույն հարկի տակ։ 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T16:01+0400
2025-12-17T16:01+0400
2025-12-17T16:27+0400
հայաստան
ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
ներկայացում
թատրոն
արցախ
արցախցի
երևանցիներ
ընտանիք
սցենարիստ
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96965227_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fb37aaa07516c5432142fbc22b8c73e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Փետրվարի 25-ին ու 26-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Բլոկադա» ներկայացման պրեմիերան։ 2 գործողությամբ դրաման պատմում է արցախյան բլոկադայի օրերի մասին` ցավ, սով, կարոտ, վախ, հույս, անորոշություն... տարբեր զգացմունքներ ու ապրումներ մեկտեղվել են մի պատմության մեջ։Ստեղծագործական խումբը որոշել է թեմային անդրադառնալ մշակութային հարթակում բացը լրացնելու համար։ Ասում են` փորձել են ներկայացման մեջ հարցեր բարձրացնել ու նաև տալ այդ հարցերի պատասխանները։Արցախցիներին տրվող գումարը բավարա՞ր է բնակարանի խնդիրը լուծելու համար. քննարկում ԱԺ–ումՊատմությունը իրական է, բայց ռեժիսորն ու սցենարիստը տվել են նաև գեղարվեստական լուծումներ։ Բեմադրությունը պատմություն է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, բլոկադայի ժամանակ նրանք հայտնվում են նույն տանը, նույն հարկի տակ։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ֆիլմերի սցենար շատ է գրել, բայց թատերական ներկայացման համար առաջին անգամ է աշխատել։«Իհարկե դժվար էր առաջին անգամ թատրոնի հետ առնչվել այսքան բարդ ու պատասխանատու թեմայի շուրջ։ Վախենում էի, որ հանկարծ սահման չհատենք կամ սխալ մեսիջներ չփոխանցենք, բայց գաղափարը լավ մշակելու շնորհիվ կարծում եմ` լավ աշխատանք ենք ստացել»,–ասաց սցենարիստը։Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները` Սոֆյա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանը։Արցախցի շուրջ 800 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96965227_175:0:1598:1067_1920x0_80_0_0_4562c380b0c389a48720dbaf81e3a6cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, ներկայացում, թատրոն, արցախ, արցախցի, երևանցիներ, ընտանիք, սցենարիստ, շրջափակում, անի մաղաքյան, մշակույթ
հայաստան, ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, ներկայացում, թատրոն, արցախ, արցախցի, երևանցիներ, ընտանիք, սցենարիստ, շրջափակում, անի մաղաքյան, մշակույթ
«Բլոկադա». նոր ներկայացում արցախյան հայտնի ու ցավոտ դեպքերի մասին
16:01 17.12.2025 (Թարմացված է: 16:27 17.12.2025) Ներկայացումը պատմում է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, որոնք բլոկադայի ժամանակ հայտնվում են նույն հարկի տակ։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Փետրվարի 25-ին ու 26-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Բլոկադա» ներկայացման պրեմիերան։ 2 գործողությամբ դրաման պատմում է արցախյան բլոկադայի օրերի մասին` ցավ, սով, կարոտ, վախ, հույս, անորոշություն... տարբեր զգացմունքներ ու ապրումներ մեկտեղվել են մի պատմության մեջ։
Ստեղծագործական խումբը որոշել է թեմային անդրադառնալ մշակութային հարթակում բացը լրացնելու համար։ Ասում են` փորձել են ներկայացման մեջ հարցեր բարձրացնել ու նաև տալ այդ հարցերի պատասխանները։
«Պրոդյուսերն ու ռեժիսորը ինձ մոտ եկել են մի խնդրով` ցույց տալ, որ հայերը, անկախ իրենց բնակության վայրից, անկախ իրենց բարբառից, չպետք է իրար մեջ տարբերություն ու տարանջատում դնեն»,– ասուլիսի ժամանակ ասաց սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը։
Պատմությունը իրական է, բայց ռեժիսորն ու սցենարիստը տվել են նաև գեղարվեստական լուծումներ։ Բեմադրությունը պատմություն է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, բլոկադայի ժամանակ նրանք հայտնվում են նույն տանը, նույն հարկի տակ։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ֆիլմերի սցենար շատ է գրել, բայց թատերական ներկայացման համար առաջին անգամ է աշխատել։
«Իհարկե դժվար էր առաջին անգամ թատրոնի հետ առնչվել այսքան բարդ ու պատասխանատու թեմայի շուրջ։ Վախենում էի, որ հանկարծ սահման չհատենք կամ սխալ մեսիջներ չփոխանցենք, բայց գաղափարը լավ մշակելու շնորհիվ կարծում եմ` լավ աշխատանք ենք ստացել»,–ասաց սցենարիստը։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները` Սոֆյա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանը։