https://arm.sputniknews.ru/20251216/pnn-herqum-e-meghrii-zvoramasum-nertapancman-pvordz-chi-eghel-96923353.html
ՊՆ–ն հերքում է. Մեղրիի զորամասում ներթափանցման փորձ չի եղել
ՊՆ–ն հերքում է. Մեղրիի զորամասում ներթափանցման փորձ չի եղել
Sputnik Արմենիա
ՊՆ մամուլի խոսնակը հույս ունի, որ պատկան մարմիններն իրավական գնահատական կտան ապատեղակատվությանը։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T10:28+0400
2025-12-16T10:28+0400
2025-12-16T11:18+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հերքում
մեղրի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։Նշենք, որ ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ Միաժամանակ վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։ՊՆ-ի խոսնակը նշել է, թե հույս ունի, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը։ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավել»
մեղրի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, մեղրի, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, մեղրի, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՊՆ–ն հերքում է. Մեղրիի զորամասում ներթափանցման փորձ չի եղել
10:28 16.12.2025 (Թարմացված է: 11:18 16.12.2025) ՊՆ մամուլի խոսնակը հույս ունի, որ պատկան մարմիններն իրավական գնահատական կտան ապատեղակատվությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։
Նշենք, որ ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ Միաժամանակ վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։
«Հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ ԶԼՄ-ի գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ»,– նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ՊՆ-ի խոսնակը նշել է, թե հույս ունի, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը։