00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի

© Sputnik / Алексей НикольскийՌաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2025
Բաժանորդագրվել
Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց հիմնական օբյեկտների հասանելիություն չունի։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին` մեկնաբանելով, Իրանի միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարվածներից հետո ստուգումների վերսկսման գործընթացում գործնական առաջընթացի առկայության մասին հարցը։
«Մեզ թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։ Դա լավ է այն առումով, որ դրանք ներառված են ստուգման ենթակա օբյեկտների համաձայնեցված ցանկում։ Մեզ համար դա կարևոր է։ Բայց, իհարկե, մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում. խմբ.) ավելի կարևոր են, քանի որ դրանցում դեռ միջուկային նյութերի և սարքավորումների զգալի ծավալ կա, և անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք այնտեղ», - պարզաբանել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը հրադադարի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
Լրահոս
0