https://arm.sputniknews.ru/20251215/karen-avanesjany-cucmunq-e-tvel-baqvi-dataranum-96917142.html
Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Բաքվի դատարանում
Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Բաքվի դատարանում
Sputnik Արմենիա
Կարեն Ավանեսյանին մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T21:08+0400
2025-12-15T21:08+0400
2025-12-15T21:09+0400
բաքու
դատարան
կարեն ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_0:31:1200:706_1920x0_80_0_0_1dc113aba688b4878ad3cd5169b89b52.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տվել Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակման և այլ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 18–ին է։«Դատավարությունն» ընթանում է Գյանջայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում։Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_133:0:1200:800_1920x0_80_0_0_ed41edc8e98c496b4062e5c406fcadf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, դատարան, կարեն ավանեսյան
բաքու, դատարան, կարեն ավանեսյան
Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Բաքվի դատարանում
21:08 15.12.2025 (Թարմացված է: 21:09 15.12.2025) Կարեն Ավանեսյանին մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տվել Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակման և այլ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 18–ին է։
«Դատավարությունն» ընթանում է Գյանջայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում։
Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։
2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։
Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։