https://arm.sputniknews.ru/20251213/inch-en-tarel-lezvabanpvordzageti-tnic-vory-khuzarkel-en-samvel-karapetjani-gvortsi-shrjanakum-96854076.html
Ինչ են տարել լեզվաբան–փորձագետի տնից, որը խուզարկել են Սամվել Կարապետյանի գործի շրջանակում
Ինչ են տարել լեզվաբան–փորձագետի տնից, որը խուզարկել են Սամվել Կարապետյանի գործի շրջանակում
Sputnik Արմենիա
Լեզվաբան-փորձագետներն ասել են, որ գործարարի խոսքում բռնության կոչ չկա։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել նրանցից մեկը տանը։ 13.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-13T17:20+0400
2025-12-13T17:20+0400
2025-12-13T17:21+0400
հայաստան
խուզարկություն
սամվել կարապետյան
հեռախոս
համակարգիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/1451/11/14511148_0:84:1600:984_1920x0_80_0_0_6c4218c37eee069025be13535f86ffdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործի շրջանակում լեզվաբան–փորձագետի տանն իրականացրած խուզարկությունից հետո իրենց հետ տարել են 1 համակարգիչ և 2 հեռախոս։Դեկտեմբերի 12-ին գործարարի փաստաբանները հայտնել էին, որ նախորդ օրը խուզարկություն է իրականացվել այն լեզվաբան-փորձագետներից մեկի տանը, որոնք փորձագիտական եզրակացություն են տվել այն մասին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Ինչ է խոստովանել Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարը. փաստաբանի բացահայտումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1451/11/14511148_89:0:1512:1067_1920x0_80_0_0_60fe12add7a6b5762eb04cb758dd2018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խուզարկություն, սամվել կարապետյան, հեռախոս, համակարգիչ
հայաստան, խուզարկություն, սամվել կարապետյան, հեռախոս, համակարգիչ
Ինչ են տարել լեզվաբան–փորձագետի տնից, որը խուզարկել են Սամվել Կարապետյանի գործի շրջանակում
17:20 13.12.2025 (Թարմացված է: 17:21 13.12.2025) Լեզվաբան-փորձագետներն ասել են, որ գործարարի խոսքում բռնության կոչ չկա։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել նրանցից մեկը տանը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործի շրջանակում լեզվաբան–փորձագետի տանն իրականացրած խուզարկությունից հետո իրենց հետ տարել են 1 համակարգիչ և 2 հեռախոս։
Դեկտեմբերի 12-ին գործարարի փաստաբանները
հայտնել էին, որ նախորդ օրը խուզարկություն է իրականացվել այն լեզվաբան-փորձագետներից մեկի տանը, որոնք փորձագիտական եզրակացություն են տվել այն մասին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։