00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն բարելավել է ՌԴ ներմուծվող ապրանքների հսկողությունը. հանդիպում Մոսկվայում

© Photo : press office of the Food Safety Inspection Body of RAՏիգրան Պետրոսյանը և Սերգեյ Դանկվերտը
Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Դանկվերտը - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2025
Բաժանորդագրվել
Խնդրահարույց ապրանքների չներկայացման դեպքերը հասել են 6 տոկոսի։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի սահմանային անցակետերում հայկական ապրանքի բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը զգալի բարելավվել է։ Այս փաստն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ՍԱՏՄ–ն, հանդիպումը կայացել է Մոսկվայում։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ խնդրահարույց ապրանքների չներկայացման դեպքերը նվազել են` ավելի քան 70 տոկոսից հասնելով 6 տոկոսի։
Կայացած բանակցությունների արդյունքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքների ներկայացմամբ կվերականգնվեն ևս մեկ ընկերության կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի մատակարարումները։
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել և վերականգնել մատակարարումները նաև այլ ձեռնարկություններից՝ այն դեպքերում, երբ կներկայացվեն անհրաժեշտ նյութերը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները»,– ասված է հաղորդագրությունում։
Պետրոսյանը ներկայացրել է նաև ՀՀ հետաքրքրվածությունը կենդանիների տարբեր հիվանդությունների դեմ ռուսական պատվաստանյութերի ներմուծման հարցում։
Բացի այդ, կողմերը քննարկել են ՖԳԻՍ «Արգուս-Ֆիտո» և ԱԻՍ «Արմֆիտոս» տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որն իրականացվում է բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի տեղաշարժի հետագծելիության ապահովման նպատակով։
Նշվում է, որ այժմ տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից կապահովվի տվյալների փոխանակման լիարժեք տեխնիկական հնարավորություն։
Հիշեցնենք, որ հունիսին Ռոսսելխոզնադզորը գրեթե ամբողջությամբ արգելափակեց Հայաստանից ծաղիկների ներկրումը` հայտնելով, որ մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում ավելի ուշ ռուսական գերատեսչությունն առցանց ռեժիմով սկսեց ստուգել տեղի ծաղկային ջերմոցները։ Հետագայում հայկական ընկերությունները ծաղիկների մատակարարումը վերսկսելու հնարավորություն ստացան։
Լրահոս
0