https://arm.sputniknews.ru/20251212/pvoliklinikaneri-buzhashkhatvoghneri-ashkhatavardzery-kveranajven-avanesjany-bacatrec-mekhanizmy-96820890.html
Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն. Ավանեսյանը բացատրեց մեխանիզմը
Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն. Ավանեսյանը բացատրեց մեխանիզմը
Sputnik Արմենիա
Եթե քաղաքացին 2026 թ. վճարումներ չանի առողջության համընդհանուր պարտադիր համակարգի համար, ապա միայն այդ տարի տույժ–տուգանքի չի ենթարկվի։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T14:31+0400
2025-12-12T14:31+0400
2025-12-12T14:33+0400
հայաստան
պոլիկլինիկա
աշխատավարձ
անահիտ ավանեսյան
առողջության ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_0:0:1600:901_1920x0_80_0_0_1de8de3c150257984720ac431c07872c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն, քանի որ նրանք 2026 թ. հունվարի 1–ից սպասարկելու են նաև ապահովագրական համակարգի հաճախորդներին։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն հարցին, որ պոլիկլինիկաները շատ լուրջ աշխատանքային ծանրաբեռնվածության առաջ են կանգնելու, քանի որ ապահովագրական համակարգից օգտվելու համար քաղաքացին նախնական ստուգումներ պետք է ունենա այստեղ։ Նա հետաքրքրվեց նախարարից` արդյոք առաջնային օղակի աշխատողների համար նախատեսվո՞ւմ է աշխատավարձերի բարձրացում։Ի պատասխան նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ միանշանակ հաստատում է` բուժառուների հոսքի ավելացմամբ առաջնային օղակի թե՛ թերապևտների, թե՛ նեղ մասնագետների աշխատավարձերը կբարձրանան։Այս դեպքում, ըստ նրա, պոլիկլինիկայի կառավարիչը կորոշի, թե, օրինակ, սոնոգրաֆիայի համար 5000 դրամ վճարից որքանը կվճարվի բժշկին։Ընդդիմադիր պատգամավոր Կյուրեղյանը նաև հետաքրքրվեց` եթե քաղաքացին հրաժարվի առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրումից, ի՞նչ է սպասում նրան։Ավանեսյանն արձագանքեց` քանի որ 2026 թվականը ապահովագրության ներդրման առաջին տարին է լինելու, ապա ապահովագրավճար չվճարելու դեպքում տույժ–տուգանքներ չեն լինի, այդ դեպքում ապահովագրական փաթեթն ուղղակի կսառեցվի, մինչև քաղաքացին վճարումներ կկատարի։Նախարարը նաև մանրամասնեց, թե ինչպես է համակարգը ներդրվելու, վճարումներն ինչ կարգով են իրականացվելու։«Օրենքն ուժի մեջ կմտնի այն ստորագրելու հաջորդ օրվանից, այսինքն` դեկտեմբերից, ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Այսինքն` քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբեր ամսվա հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից»,– ընդգծեց Ավանեսյանը։Նա նշեց, որ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի նախագծի` 2–րդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկներ են ներկայացրել, որոնք վերաբերում են ոչ միայն 65 տարեկան, այլև 63–65 տարեկանների սեգմենտին համակարգի անվճար մասում ներառելուն։ Բացի այդ, առաջարկ է եղել անվճար հատվածում ներառել նաև մինչև 23 տարեկան միակողմանի ծնողազուրկ ուսանողներին։Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի` լրամշակված տարբերակը դրական եզրակացությամբ ներառվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ դեմ քվեարկող չեղավ։ Միայն Արմենուհի Կյուրեղյանն էր ձեռնպահ։Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_93:0:1513:1065_1920x0_80_0_0_b400c74042105360ca25769bb614d618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պոլիկլինիկա, աշխատավարձ, անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն
հայաստան, պոլիկլինիկա, աշխատավարձ, անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն
Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն. Ավանեսյանը բացատրեց մեխանիզմը
14:31 12.12.2025 (Թարմացված է: 14:33 12.12.2025) Եթե քաղաքացին 2026 թ. վճարումներ չանի առողջության համընդհանուր պարտադիր համակարգի համար, ապա միայն այդ տարի տույժ–տուգանքի չի ենթարկվի։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն, քանի որ նրանք 2026 թ. հունվարի 1–ից սպասարկելու են նաև ապահովագրական համակարգի հաճախորդներին։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն հարցին, որ պոլիկլինիկաները շատ լուրջ աշխատանքային ծանրաբեռնվածության առաջ են կանգնելու, քանի որ ապահովագրական համակարգից օգտվելու համար քաղաքացին նախնական ստուգումներ պետք է ունենա այստեղ։ Նա հետաքրքրվեց նախարարից` արդյոք առաջնային օղակի աշխատողների համար նախատեսվո՞ւմ է աշխատավարձերի բարձրացում։
Ի պատասխան նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ միանշանակ հաստատում է` բուժառուների հոսքի ավելացմամբ առաջնային օղակի թե՛ թերապևտների, թե՛ նեղ մասնագետների աշխատավարձերը կբարձրանան։
«Առաջնային օղակում նաև ծառայության վճարներ են ստանալու, այսինքն` կոնկրետ դեպքի սպասարկում։ Ի՞նչ է դա նշանակում։ Ապահովագրական համակարգի հաճախորդների հոսքի մի մասը «բնակչության մեկ շնչի հաշվով» է վճարվելու։ Դրան զուգահեռ վճարվելու է նաև կոնկրետ ծառայությունների դիմաց։ Որքան բուժաշխատողը շատ սպասարկի, այնքան շատ հասույթ կունենա, իսկ աշխատավարձի վերանայման հնարավորությունները շատ մեծանում են։ Այո՛, աշխատավարձերի վերանայում, սպասվում է»,– ընդգծեց Ավանեսյանը։
Այս դեպքում, ըստ նրա, պոլիկլինիկայի կառավարիչը կորոշի, թե, օրինակ, սոնոգրաֆիայի համար 5000 դրամ վճարից որքանը կվճարվի բժշկին։
Ընդդիմադիր պատգամավոր Կյուրեղյանը նաև հետաքրքրվեց` եթե քաղաքացին հրաժարվի առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրումից, ի՞նչ է սպասում նրան։
Ավանեսյանն արձագանքեց` քանի որ 2026 թվականը ապահովագրության ներդրման առաջին տարին է լինելու, ապա ապահովագրավճար չվճարելու դեպքում տույժ–տուգանքներ չեն լինի, այդ դեպքում ապահովագրական փաթեթն ուղղակի կսառեցվի, մինչև քաղաքացին վճարումներ կկատարի։
Նախարարը նաև մանրամասնեց, թե ինչպես է համակարգը ներդրվելու, վճարումներն ինչ կարգով են իրականացվելու։
«Օրենքն ուժի մեջ կմտնի այն ստորագրելու հաջորդ օրվանից, այսինքն` դեկտեմբերից, ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Այսինքն` քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբեր ամսվա հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից»,– ընդգծեց Ավանեսյանը։
Նա նշեց, որ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի նախագծի` 2–րդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկներ են ներկայացրել, որոնք վերաբերում են ոչ միայն 65 տարեկան, այլև 63–65 տարեկանների սեգմենտին համակարգի անվճար մասում ներառելուն։ Բացի այդ, առաջարկ է եղել անվճար հատվածում ներառել նաև մինչև 23 տարեկան միակողմանի ծնողազուրկ ուսանողներին։
«Քանի որ հաջորդ տարվա բյուջեն արդեն իսկ հաստատված է, թե քանի մարդու համար է պետությունը փոխհատուցելու ապահովագրավճարը, ուստի այս պահին այդ առաջարկները չենք կարող ընդունել, սակայն դրանք կքննարկենք և 2027 թվականի բյուջեի համար այս առաջարկները միանշանակ կդիտարկենք»,– հայտարարեց Ավանեսյանը։
Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի` լրամշակված տարբերակը դրական եզրակացությամբ ներառվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ դեմ քվեարկող չեղավ։ Միայն Արմենուհի Կյուրեղյանն էր ձեռնպահ։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին
հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ
ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը։