https://arm.sputniknews.ru/20251212/arka-e-iravunqi-ev-orenqi-vochnchacman-varqagits-pastabannery-samvel-karapetjani-gvortsi-masin-96813222.html
Առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Sputnik Արմենիա
ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը կքննվի գրավոր ընթացակարգով, քանի որ ՍԴ-ն մերժել է բանավոր քննելու միջնորդությունը։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T12:39+0400
2025-12-12T12:39+0400
2025-12-12T13:21+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
կալանք
հհ քննչական կոմիտե
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811283_0:0:1501:844_1920x0_80_0_0_75846d55c4405836c4af0de34647aab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, Վարդևանյանն ապօրինի անվանեց։«Կարելի է ուղղակի վերցնել Քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյանի անունն ու փակել Քրեական դատավարության օրենսգիրքը, որովհետև այն 177 օր շարունակ չի գործում»,- նշեց փաստաբանը։Նրա խոսքով` քննչականն ու դատախազությունը համատեղ են գործում Սամվել Կարապետյանի գործով, բայց չեն կարողանում 1 փաստարկ ներկայացնել, թե Սամվել Կարապետյանն ինչու պետք է լինի կալանավորված։Վարդևանյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստում անդրադարձավ նաև ՀԷՑ-ի հարցին։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը կքննի գրավոր ընթացակարգով։ Ավելի վաղ իրենք դիմում են ներկայացրել, որ քննությունն իրականացվի բանավոր ընթացակարգով, աակայն ՍԴ-ն մերժել է նշված միջնորդությունը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811283_0:0:1333:1000_1920x0_80_0_0_684cb9be8570b3cf61a8edd3b687c5f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, կալանք, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, կալանք, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
Առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
12:39 12.12.2025 (Թարմացված է: 13:21 12.12.2025) ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը կքննվի գրավոր ընթացակարգով, քանի որ ՍԴ-ն մերժել է բանավոր քննելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Իրավաբաններն ու փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի և օրենքի վրա, բայց այստեղ այդ հենարանները չկան։ Ի՞նչն է հստակ առկա՝ քաղաքական հետապնդում, քաղաքական վրեժխնդրություն, փաստացի ՀՀ-ում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան»,- ասաց Վարդևանյանը։
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, Վարդևանյանն ապօրինի անվանեց։
«Կարելի է ուղղակի վերցնել Քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյանի անունն ու փակել Քրեական դատավարության օրենսգիրքը, որովհետև այն 177 օր շարունակ չի գործում»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով` քննչականն ու դատախազությունը համատեղ են գործում Սամվել Կարապետյանի գործով, բայց չեն կարողանում 1 փաստարկ ներկայացնել, թե Սամվել Կարապետյանն ինչու պետք է լինի կալանավորված։
Վարդևանյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստում անդրադարձավ նաև ՀԷՑ-ի հարցին։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը կքննի գրավոր ընթացակարգով։ Ավելի վաղ իրենք դիմում են ներկայացրել, որ քննությունն իրականացվի բանավոր ընթացակարգով, աակայն ՍԴ-ն մերժել է նշված միջնորդությունը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։