00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել․ ինչ է ասվել, որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է․ ԶԼՄ

© Sputnik / Aram NersesyanԱԱԾ աշխատակիցը Արագածոտի եկեղեցու մոտ
ԱԱԾ աշխատակիցը Արագածոտի եկեղեցու մոտ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2025
ԱԱԾ աշխատակիցը Արագածոտի եկեղեցու մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԱԾ-ի ճնշումների մասին տեղյակ են նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է Ազգային անվտանգության ծառայության վայրագ ճնշումների արդյունքում։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը ծրագրված էր անցկացնել դեկտեմբերի 10-12-ը, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով։
«Հետաձգման արդյունքում իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Իրականում, ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսի վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն»,- գրում է թերթը։
Հայտնում են` ԱԱԾ-ն հասկացրել է՝ այնպես կանեն, որպեսզի ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը, իսկ վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։
Պարբերականի տեղեկություններով` այս մասին տեղյակ են նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք նույնիսկ կեղծ հայտարարություն էին տարածել, թե իբր ափսոսում են ժողովի հետաձգման համար, քանի որ ասելիք ունեին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը
Լրահոս
0