https://arm.sputniknews.ru/20251211/arcakhi-nerkajacucchutjunum-qk-n-khuzarkutjun-e-irakanacnum-inch-en-pntrum-96762245.html
Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում․ ինչ են փնտրում
Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում․ ինչ են փնտրում
Sputnik Արմենիա
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ներկայացուցչությունում ավելի քան 10 քննիչ կա։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T13:46+0400
2025-12-11T13:46+0400
2025-12-11T13:53+0400
արցախ
հհ քննչական կոմիտե
նժդեհ իսկանդարյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65222265_0:287:1536:1151_1920x0_80_0_0_938f8dfba42cbbe6d9ac6a078fb11a58.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ներկայացուցչությունում ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։«Մոտ 1 ժամ է` խուզարկություն են իրականացնում։ Ներկայացել են, որ քննչական կոմիտեից են։ Փաստաթղթեր են փնտրում, գուցե իրենց օրակարգում այլ հարցեր էլ կան։ Այս պահին ներկայացուցչության 2-րդ հարկում են, տեղում ավելի քան 10 քննիչ կա։ Համակարգիչներն էլ են նայում, մի խոսքով ինչն իրենց հետաքրքրում է»,- նշեց Իսկանդարյանը։Նա ընդգծեց՝ խուզարկության դատարանի որոշումը ցույց են տվել։ Արցախի պետնախարարը շեշտեց՝ այս պահին սպասում են, ու, եթե որևէ բան լինի, իրենք կհայտարարեն։Sputnik Արմենիային ՔԿ-ից էլ հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։Հավելենք, որ երեկ Գերմանիայում ելույթ ունենալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65222265_0:143:1536:1295_1920x0_80_0_0_157d30124064d0a9991e9b0486f16b17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հհ քննչական կոմիտե, նժդեհ իսկանդարյան, նիկոլ փաշինյան
արցախ, հհ քննչական կոմիտե, նժդեհ իսկանդարյան, նիկոլ փաշինյան
Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում․ ինչ են փնտրում
13:46 11.12.2025 (Թարմացված է: 13:53 11.12.2025) Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ներկայացուցչությունում ավելի քան 10 քննիչ կա։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ներկայացուցչությունում ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մոտ 1 ժամ է` խուզարկություն են իրականացնում։ Ներկայացել են, որ քննչական կոմիտեից են։ Փաստաթղթեր են փնտրում, գուցե իրենց օրակարգում այլ հարցեր էլ կան։ Այս պահին ներկայացուցչության 2-րդ հարկում են, տեղում ավելի քան 10 քննիչ կա։ Համակարգիչներն էլ են նայում, մի խոսքով ինչն իրենց հետաքրքրում է»,- նշեց Իսկանդարյանը։
Նա ընդգծեց՝ խուզարկության դատարանի որոշումը ցույց են տվել։ Արցախի պետնախարարը շեշտեց՝ այս պահին սպասում են, ու, եթե որևէ բան լինի, իրենք կհայտարարեն։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել է, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:
Sputnik Արմենիային ՔԿ-ից էլ հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Հավելենք, որ երեկ Գերմանիայում
ելույթ ունենալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։