https://arm.sputniknews.ru/20251211/pashinjann-arajarkum-e-pakel-arcakh-hajeri-veradardzi-ev-arevmtjan-adrbejani-temanery-96749037.html
Փաշինյանը Բաքվին առաջարկում է փակել Արցախ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
Փաշինյանը Բաքվին առաջարկում է փակել Արցախ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
Sputnik Արմենիա
Նա կրկնել է՝ ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T08:34+0400
2025-12-11T08:34+0400
2025-12-11T10:00+0400
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96750027_0:0:1280:720_1920x0_80_0_0_5e508d6c4c605897671320f68f83710e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։Այդ մասին Հայաստանի վարչապետն ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։«Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում՝ իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, նրանք ասում են, որ Հայաստանը նոր պատերազմ պետք է անի»,-հայտարարել է Փաշինյանը։Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյանը Ալիևին առաջարկ է անում
Sputnik Արմենիա
Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյանը Ալիևին առաջարկ է անում
2025-12-11T08:34+0400
true
PT6M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96750027_171:0:1131:720_1920x0_80_0_0_1a2c29f48e8f8770d2a91b2f6dde4118.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, հայաստան, видео
արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, հայաստան, видео
Փաշինյանը Բաքվին առաջարկում է փակել Արցախ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
08:34 11.12.2025 (Թարմացված է: 10:00 11.12.2025) Նա կրկնել է՝ ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
Այդ մասին Հայաստանի վարչապետն ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։
«Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»,-ասել է Փաշինյանը։
«Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում՝ իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, նրանք ասում են, որ Հայաստանը նոր պատերազմ պետք է անի»,-հայտարարել է Փաշինյանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։