https://arm.sputniknews.ru/20251210/zhamketic-khvoseln-anshnvorhakal-gvorts-e-simvonjany-khaghaghutjan-pajmanagri-stvoragrman-masin-96723731.html
Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող մտահոգությունները ոչ միայն հայ հասարակության մոտ են, այլև Ադրբեջանի։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T12:42+0400
2025-12-10T12:42+0400
2025-12-10T13:53+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93926075_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c56ad223d8bd5c9fd55bf4bf69c1db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամկետներ հայտնելն անշնորհակալ գործ է։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը կայացած «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Դիտարկմանը, որ հայ հասարակության մոտ մտահոգություններ կան խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ այդ նույն մտահոգությունները մի փոքր այլ ձևակերպմամբ հնչում են նաև Ադրբեջանում։ Շեշտեց՝ պետք է շարունակել և քննարկել, որպեսզի մեկը մյուսի մտահոգությունները փարատի։ Վստահ է՝ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց իրագործելի է։Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ «Խաղաղության պայմանագիրը» երկկողմ ձեռնտու է։ Հորդորեց՝ մի դիտակետից հարցին չնայել ու դիտարկել այն երկու կողմից էլ, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը առաջ են տանում իրենց շահերը։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Հավելենք նաև, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում ու պարբերաբար այդ մասին բարձրաձայնում ՀՀ սահմանադրության փոփոխությունը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93926075_172:0:1593:1066_1920x0_80_0_0_0b1d0059365c4d1af116b2610c835740.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
12:42 10.12.2025 (Թարմացված է: 13:53 10.12.2025) Ալեն Սիմոնյանը նշում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող մտահոգությունները ոչ միայն հայ հասարակության մոտ են, այլև Ադրբեջանի։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամկետներ հայտնելն անշնորհակալ գործ է։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը կայացած «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանի հետ աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակվում են. թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից պոզիտիվ տրամադրվածությունը կա։ Ժամկետների մասին խոսելն անշնորհակալ գործ է, մենք պատրաստ ենք եղել ու հիմա էլ պատրաստ ենք այդ պայմանագիրը ստորագրել, այդ ուղղությամբ էլ խոսակցությունները շարունակվում են։ Ակնհայտ է՝ կոնֆլիկտ չկա, նախադրյալներ էլ չկան ու չեն էլ կարող լինել։ Շատ կարևոր ու որոշիչ է վստահության վերականգնումը»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ հայ հասարակության մոտ մտահոգություններ կան խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ այդ նույն մտահոգությունները մի փոքր այլ ձևակերպմամբ հնչում են նաև Ադրբեջանում։ Շեշտեց՝ պետք է շարունակել և քննարկել, որպեսզի մեկը մյուսի մտահոգությունները փարատի։ Վստահ է՝ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց իրագործելի է։
Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ «Խաղաղության պայմանագիրը» երկկողմ ձեռնտու է։ Հորդորեց՝ մի դիտակետից հարցին չնայել ու դիտարկել այն երկու կողմից էլ, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը առաջ են տանում իրենց շահերը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում
ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հավելենք նաև, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում ու պարբերաբար այդ մասին բարձրաձայնում
ՀՀ սահմանադրության փոփոխությունը։