https://arm.sputniknews.ru/20251014/hajastany-chi-yndunum-adrbejani-nakhapajmany-ararat-mirzvojany-sahmanadrutjan-masin-94604260.html
Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Արարատ Միրզոյանը` Սահմանադրության մասին
Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Արարատ Միրզոյանը` Սահմանադրության մասին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։ 14.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-14T13:43+0400
2025-10-14T13:43+0400
2025-10-14T13:45+0400
հայաստան
ադրբեջան
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94596814_0:0:1600:901_1920x0_80_0_0_467cdfd1425782166bdbc0b7d0eb7a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ։Նախարարը շեշտեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը` որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի։ Նա հավելեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94596814_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e43f59ddc979a8a03da1f3cd0d0fa99a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահմանադրություն
հայաստան, ադրբեջան, սահմանադրություն
Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Արարատ Միրզոյանը` Սահմանադրության մասին
13:43 14.10.2025 (Թարմացված է: 13:45 14.10.2025) Արարատ Միրզոյանի խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ։
«Սա ադրբեջանական կողմի եզակի նախապայմանն է։ ՀՀ-ն երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորություն փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել։ Մենք այդ կապվածությունը չենք ընդունում»,- նշեց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը` որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի։ Նա հավելեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։