https://arm.sputniknews.ru/20251210/inchu-ashkharhy-chi-karvogh-antesel-baqvi-haj-patandnerin-ruben-vardanjani-vordu-hvodvatsy-96743135.html
Ինչու աշխարհը չի կարող անտեսել Բաքվի հայ պատանդներին. Ռուբեն Վարդանյանի որդու հոդվածը
Ինչու աշխարհը չի կարող անտեսել Բաքվի հայ պատանդներին. Ռուբեն Վարդանյանի որդու հոդվածը
Sputnik Արմենիա
Նա շեշտում է, որ հոր միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի պաշտպանությունն էր։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T18:40+0400
2025-12-10T18:40+0400
2025-12-10T18:41+0400
ռուբեն վարդանյան
բաքու
բանտ
դավիթ վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673538_0:67:1280:787_1920x0_80_0_0_dc464d040c93bcf726ecd7825438773a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հոդված է գրել, որում անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց բախվում են աշխարհի քրիստոնյաները և այն դժվարություններին, որոնց մեջ Բաքվում ապրում են հայ պատանդները։«The Christian Post»-ում հրապարակված հոդվածում նա նշում է, որ այսօր ամբողջ աշխարհում քրիստոնյաները ենթարկվում են աննախադեպ մասշտաբների հալածանքների և խտրականության: Վերջին հաշվարկներով՝ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ (աշխարհում 7 հավատացյալից մեկը, իսկ Աֆրիկայում՝ յուրաքանչյուր 5-րդը) ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ամեն օր վտանգի է ենթարկում: Միայն նախորդ տարվա ընթացքում ավելի քան 250 հազար քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած դաժան գործողությունները, ագրեսիան, տեղահանումը։ Շեշտել է, որ իր հոր միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի պաշտպանությունն էր։ Եվ հիմա նա պատանդ է պահվում Բաքվում՝ 2 տասնյակից ավելի բախտակիցներից հետ։ Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, որ աշխարհի տարբեր երկրներ ու կառույցներ անդրադարձել են այս հարցին, իսկ ԱՄՆ-ն ունի ազդեցության լծակներ և գործելու պարտականություն։ Ադրբեջանն այսօր ձգտում է ավելի ամուր տնտեսական գործընկերություն ունենալ Արևմուտքի հետ, նաև հոգ է տանում իր համաշխարհային լեգիտիմության մասին, ուստի Ադրբեջանը, այսպես ասած, լսում է, երբ խոսում է ԱՄՆ-ն։ Ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ավելի գործուն և ազդեցիկ քայլեր անել։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673538_71:0:1210:854_1920x0_80_0_0_ca496bb55f79c71f091505617b36544f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, դավիթ վարդանյան
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, դավիթ վարդանյան
Ինչու աշխարհը չի կարող անտեսել Բաքվի հայ պատանդներին. Ռուբեն Վարդանյանի որդու հոդվածը
18:40 10.12.2025 (Թարմացված է: 18:41 10.12.2025) Նա շեշտում է, որ հոր միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի պաշտպանությունն էր։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հոդված է գրել, որում անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց բախվում են աշխարհի քրիստոնյաները և այն դժվարություններին, որոնց մեջ Բաքվում ապրում են հայ պատանդները։
«The Christian Post»-ում հրապարակված հոդվածում նա նշում է, որ այսօր ամբողջ աշխարհում քրիստոնյաները ենթարկվում են աննախադեպ մասշտաբների հալածանքների և խտրականության: Վերջին հաշվարկներով՝ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ (աշխարհում 7 հավատացյալից մեկը, իսկ Աֆրիկայում՝ յուրաքանչյուր 5-րդը) ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ամեն օր վտանգի է ենթարկում: Միայն նախորդ տարվա ընթացքում ավելի քան 250 հազար քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:
«Սրանք պարզապես վիճակագրություն ու թվեր չեն: Դրանք ընտանիքներ են, ապագա են, և իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան։ Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ ծնունդը՝ հույսի և ազատության շրջանը, ես և իմ քույրերը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից։ Իմ դուստրը երբեք չի հանդիպել իր պապիկին. նա ծնվել է նրա գերեվարումից հետո՝ ավելի քան երկու տարի առաջ»,- գրել է Վարդանյանը։
Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած դաժան գործողությունները, ագրեսիան, տեղահանումը։ Շեշտել է, որ իր հոր միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի պաշտպանությունն էր։ Եվ հիմա նա պատանդ է պահվում Բաքվում՝ 2 տասնյակից ավելի բախտակիցներից հետ։
Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, որ աշխարհի տարբեր երկրներ ու կառույցներ անդրադարձել են այս հարցին, իսկ ԱՄՆ-ն ունի ազդեցության լծակներ և գործելու պարտականություն։ Ադրբեջանն այսօր ձգտում է ավելի ամուր տնտեսական գործընկերություն ունենալ Արևմուտքի հետ, նաև հոգ է տանում իր համաշխարհային լեգիտիմության մասին, ուստի Ադրբեջանը, այսպես ասած, լսում է, երբ խոսում է ԱՄՆ-ն։ Ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ավելի գործուն և ազդեցիկ քայլեր անել։
«Հայրս միշտ մեզ սովորեցրել է, որ հավատքն առանց քաջության ընդամենը մի խոսք է, և որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Նույնիսկ երկու տարի բանտարկված, բայց ոչ պարտված լինելուց հետո նա շարունակում է պահել այդ լույսը։ Սակայն ոչ մի ընտանիքի հավատը չպետք է փորձության ենթարկվի երկարատև անարդարությամբ»,- գրում է Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: