ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Դեկտեմբերի 10-ը ոչ թե պարզապես օրացույցում մի օր է, այլ հիշեցում մարդկությանն այն ընդհանուր պատասխանատվության մասին, որ բոլորն են կիսում` պաշտպանել մարդկային արժանապատվությունը, ազատությունն ու իրավունքները։ Այս ուղերձով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բողոքի ակցիա է կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։Երիտասարդները ձեռքերում պահել են Բաքվում գտնվող հայ գերիների լուսանկարները, դատարկ աթոռներ բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։Ակցիայի մասնակիցները հիշեցնում են՝ այս օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, մինչդեռ այս դատարկ աթոռները խորհրդանշում են պատասխանատուների կողմից գործողությունների և կամքի բացակայություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին գրասենյակի ներկայացուցչին։«Ակնկալում ենք, որ այսօրվանից՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից սկսած, ՄԱԿ-ը հայաստանյան ներկայացուցչության ջանքերով իրապես քայլեր կձեռնարկի Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ»,- նամակը հանձնելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։Ակցիայի մասնակիցները մարդկանց հորդորեցին չլռել և կազմակերպել նման ակցիաներ, իրենց բողոքի ձայնը բարձրացնել։Հիշեցնենք Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Դեկտեմբերի 10-ը ոչ թե պարզապես օրացույցում մի օր է, այլ հիշեցում մարդկությանն այն ընդհանուր պատասխանատվության մասին, որ բոլորն են կիսում` պաշտպանել մարդկային արժանապատվությունը, ազատությունն ու իրավունքները։ Այս ուղերձով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բողոքի ակցիա է կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
Երիտասարդները ձեռքերում պահել են Բաքվում գտնվող հայ գերիների լուսանկարները, դատարկ աթոռներ բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
Ակցիայի մասնակիցները հիշեցնում են՝ այս օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, մինչդեռ այս դատարկ աթոռները խորհրդանշում են պատասխանատուների կողմից գործողությունների և կամքի բացակայություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին գրասենյակի ներկայացուցչին։
«Ակնկալում ենք, որ այսօրվանից՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից սկսած, ՄԱԿ-ը հայաստանյան ներկայացուցչության ջանքերով իրապես քայլեր կձեռնարկի Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ»,- նամակը հանձնելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները մարդկանց հորդորեցին չլռել և կազմակերպել նման ակցիաներ, իրենց բողոքի ձայնը բարձրացնել։