https://arm.sputniknews.ru/20251208/hajastanum-gvortsatunerin-kbazhanen-barekhightsh-ev-voch-barekhightsh-khmberi-inch-e-da-entadrvoum-96534148.html
Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում
Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում
Sputnik Արմենիա
ԱՀԿ–ն հրապարակել է ՀՀ աշխատաշուկային վերաբերող զեկույց, որի համաձայն` մեր երկրում 385 000 չգրանցված աշխատող կա։ Կառավարությունում այս վիճակագրության հետ ոչ... 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T08:54+0400
2025-12-08T08:54+0400
2025-12-08T09:12+0400
աշխատանքային ստաժ
աշխատանք
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
գործատու
անբարեխիղճ մրցակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/546/06/5460673_0:0:1000:563_1920x0_80_0_0_789eb7ea93bb1380790991e4b15cff74.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – sputnik. Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։Գաղափարը, նրա խոսքով, դեռ քննարկման փուլում է, և հանրությանը կներկայացվի այն ժամանակ, երբ վերածվի նախագծի։Նա հավելեց, որ գործատուների տարանջատումը բարեխիղճների և անբարեխիղճների` պետությանը թույլ կտա տարանջատում դնել նաև աջակցության ծրագրերում։ Սա էլ իր հերթին կխրախուսի գործարարին` հայտնվելու բարեխիղճների ցուցակում։«Մամա-պապա»-ից առաջ հայհոյանք ենք սովորեցնում երեխաներին․ Փաշինյանը՝ քրեական բարքերի մասինՆշենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է ՀՀ աշխատաշուկային վերաբերող զեկույց, որի համաձայն` մեր երկրում 385 000 չգրանցված աշխատող կա։ Այսինքն` ամեն 3-րդ աշխատողը ՀՀ–ում գործատուի հետ աշխատանքային պայմանագիր չունի, հետևաբար զրկված է աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքներից ու պաշտպանության մեխանիզմներից։Կառավարությունում այս վիճակագրության հետ ոչ միայն համաձայն են, այլև, ըստ Ժորա Սարգսյանի, հենց իրենք են տվյալները տրամադրել զեկույցի հեղինակներին։Առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար նա առաջարկում է թաքնված զբաղվածների թվից հանել գյուղատնտեսության ոլորտի ոչ ֆորմալ աշխատողների թիվը։Այսպես` թաքնված զբաղվածների կեսից ավելին` 57.1 %-ը, աշխատում են գյուղատնտեսության, 16.5 %-ը` շինարարության, 14.9 %-ը` ոչ շուկայական ծառայությունների ոլորտում։ Եթե հանենք գյուղոլորտը այս վիճակագրությունից, ապա թաքնված զբաղվածների իրական թիվը կմնա 165 000։2025 թ–ի հունվարին միջին աշխատավարձը եղել է 296 651 դրամ. Փաշինյանը պարծեցավ իր աշխատանքովԿառավարության ներկայացուցչի խոսքով` աշխատանքային պայմանագիր չկնքելու հարցում առավել շահագրգիռ կողմը գործատուն է, բայց լինում են դեպքեր, երբ նման ցանկություն է հայտնում հենց աշխատողը։«Մի մասը չի ցանկանում, որովհետև չի ուզում, որ իրական եկամուտները երևան, քանի որ նպաստ է ստանում, ալիմենտ է վճարում կամ ԴԱՀԿ–ում վճարելու պարտավորություն ունի։ Գործատուներն էլ տարբեր պատճառներ ունեն աշխատողին չգրանցելու։ Դրանցից մեկը մրցակցային առավելություն ձեռք բերելն է, երկրորդը` հարկերը չվճարելը, 3-րդը՝ մարդկանց աշխատանքից ազատելու հարցում ավելի ճկուն լինելը։ Այստեղ անգամ «ազատել» բառը ճիշտ չէ, այնտեղ, որտեղ պայմանագիր չկա, ազատում էլ չի կարող լինել, ուղղակի մի օր կարող են ասել` վաղվանից այլևս չգաս»,–ասում է մեր զրուցակիցը։Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ի ամբիոնից հայտարարել էր, որ վերջին 7 տարում` 2018 թվականից ի վեր, Հայաստանում ստեղծվել է 223 895 աշխատատեղ։ Եթե այս թիվը համեմատենք ԱՀԿ–ի հրապարակած զեկույցի տվյալների հետ, կստացվի, որ չգրանցված աշխատողների թիվը դեռ շարունակում է գերազանցել այս ցուցանիշը շուրջ 160 000–ով։Հայաստանում մեծ գումարներ են պտտվում. Փաշինյանը ԿԲ–ից տեղեկանք է ստացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/546/06/5460673_216:0:1000:588_1920x0_80_0_0_3b712ec2c79e0f16ffd267d7c81f129e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանքային ստաժ, աշխատանք, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գործատու, անբարեխիղճ մրցակցություն, հայաստան
աշխատանքային ստաժ, աշխատանք, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գործատու, անբարեխիղճ մրցակցություն, հայաստան
Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում
08:54 08.12.2025 (Թարմացված է: 09:12 08.12.2025) ԱՀԿ–ն հրապարակել է ՀՀ աշխատաշուկային վերաբերող զեկույց, որի համաձայն` մեր երկրում 385 000 չգրանցված աշխատող կա։ Կառավարությունում այս վիճակագրության հետ ոչ միայն համաձայն են, այլև նշում են, որ թվերն իրենք են տրամադրել զեկույցի հեղինակներին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – sputnik. Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Գաղափարը, նրա խոսքով, դեռ քննարկման փուլում է, և հանրությանը կներկայացվի այն ժամանակ, երբ վերածվի նախագծի։
«Մենք կարևորում ենք բարեխիղճ գործատու լինելը, քանի որ բարեխիղճ գործատուն արդեն ենթադրում է գրանցված աշխատանքային պայմանագիր, աշխատանքային ֆորմալ հարաբերություններ, ոչ ֆորմալից անցում ֆորմալի։ Եվ, քանի որ դա կարևոր է, մեր օրակարգում այդ քննարկումները կան»,– ասաց աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։
Նա հավելեց, որ գործատուների տարանջատումը բարեխիղճների և անբարեխիղճների` պետությանը թույլ կտա տարանջատում դնել նաև աջակցության ծրագրերում։ Սա էլ իր հերթին կխրախուսի գործարարին` հայտնվելու բարեխիղճների ցուցակում։
Նշենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է ՀՀ աշխատաշուկային վերաբերող զեկույց, որի համաձայն` մեր երկրում 385 000 չգրանցված աշխատող կա։ Այսինքն` ամեն 3-րդ աշխատողը ՀՀ–ում գործատուի հետ աշխատանքային պայմանագիր չունի, հետևաբար զրկված է աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքներից ու պաշտպանության մեխանիզմներից։
Կառավարությունում այս վիճակագրության հետ ոչ միայն համաձայն են, այլև, ըստ Ժորա Սարգսյանի, հենց իրենք են տվյալները տրամադրել զեկույցի հեղինակներին։
«Զեկույցում նշված թվերը հենց պետական դուրս բերված թվերն են։ Այո՛, այդ թիվը կա։ Այսինքն՝ մենք ունենք ոչ ֆորմալ զբաղվածության նման ցուցանիշ։ Բայց, ինչպես զեկուցում էլ է նշված, այդ թվի մեջ գերակշիռ տոկոսը կազմում է գյուղատնտեսության ոլորտը, ու թեև մենք մի կողմից ասում ենք ոչ ֆորմալ, բայց մյուս կողմից էլ գյուղատնտեսության ոլորտում դա չի համարում օրենսդրության խախտում։ Գյուղոլորտի օրենսդրությունը և կարգավորումներն այնպիսին են, որ մարդը կարող է աշխատել` չլինելով աշխատանքային հարաբերությունների մեջ։ Օրինակ` իրենք իրենց հողն են մշակում կամ իրենց ընկերոջ բարեկամի հողը։ Բայց, քանի որ մեր վերլուծության մեջ սա ևս համարում է ոչ ֆորմալ, և գյուղատնտեսությունը այդ 385 000–ի մեջ գերակշիռ տոկոս է կազմում, մենք ունենք այսպիսի մեծ թիվ»,– պարզաբանում է սոցապնախարարության պաշտոնյան։
Առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար նա առաջարկում է թաքնված զբաղվածների թվից հանել գյուղատնտեսության ոլորտի ոչ ֆորմալ աշխատողների թիվը։
Այսպես` թաքնված զբաղվածների կեսից ավելին` 57.1 %-ը, աշխատում են գյուղատնտեսության, 16.5 %-ը` շինարարության, 14.9 %-ը` ոչ շուկայական ծառայությունների ոլորտում։ Եթե հանենք գյուղոլորտը այս վիճակագրությունից, ապա թաքնված զբաղվածների իրական թիվը կմնա 165 000։
Կառավարության ներկայացուցչի խոսքով` աշխատանքային պայմանագիր չկնքելու հարցում առավել շահագրգիռ կողմը գործատուն է, բայց լինում են դեպքեր, երբ նման ցանկություն է հայտնում հենց աշխատողը։
«Մի մասը չի ցանկանում, որովհետև չի ուզում, որ իրական եկամուտները երևան, քանի որ նպաստ է ստանում, ալիմենտ է վճարում կամ ԴԱՀԿ–ում վճարելու պարտավորություն ունի։ Գործատուներն էլ տարբեր պատճառներ ունեն աշխատողին չգրանցելու։ Դրանցից մեկը մրցակցային առավելություն ձեռք բերելն է, երկրորդը` հարկերը չվճարելը, 3-րդը՝ մարդկանց աշխատանքից ազատելու հարցում ավելի ճկուն լինելը։ Այստեղ անգամ «ազատել» բառը ճիշտ չէ, այնտեղ, որտեղ պայմանագիր չկա, ազատում էլ չի կարող լինել, ուղղակի մի օր կարող են ասել` վաղվանից այլևս չգաս»,–ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ի ամբիոնից հայտարարել էր, որ վերջին 7 տարում` 2018 թվականից ի վեր, Հայաստանում ստեղծվել է 223 895 աշխատատեղ։ Եթե այս թիվը համեմատենք ԱՀԿ–ի հրապարակած զեկույցի տվյալների հետ, կստացվի, որ չգրանցված աշխատողների թիվը դեռ շարունակում է գերազանցել այս ցուցանիշը շուրջ 160 000–ով։