https://arm.sputniknews.ru/20251208/baqu-hetvo-erevan-adrbejany-pndum-e-33-handipumneri-ajs-hajvordakanutjuny-96662890.html
Բաքու, հետո Երևան. Ադրբեջանը պնդում է «3+3» հանդիպումների այս հաջորդականությունը
Բաքու, հետո Երևան. Ադրբեջանը պնդում է «3+3» հանդիպումների այս հաջորդականությունը
Sputnik Արմենիա
Բաքուն կարծում է` առաջարկը մերժելու հիմքեր չկան։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T15:40+0400
2025-12-08T15:40+0400
2025-12-08T15:42+0400
հայաստան
ադրբեջան
բաքու
երևան
ջեյհուն բայրամով
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87746894_0:0:880:495_1920x0_80_0_0_2cd455660a3a357412ba3fb5d4c42e0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Բայրամովը նշել է`առաջարկը մերժելու հիմքեր չի տեսնում։Արաղչին նշել է, որ Իրանը դրական է գնահատում Բաքվի նախաձեռնությունը:«Մենք աջակցում ենք այդ քայլին և կարծում ենք, որ այն կարող է ուժեղացնել և ավելի գործուն դարձնել «3+3» մեխանիզմը», - ասել է նա:Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների դրական ընթացքը և կարևոր է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդումը:Հիշեցնենք` Ռուսաստանն ակտիվ աջակցել է «3+3» ստեղծման ձևաչափին, որում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։Անթալիայում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը. մանրամասներ
ադրբեջան
բաքու
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87746894_124:0:791:500_1920x0_80_0_0_ac5218069e0bd778b54a7935d38bfe17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բաքու, երևան, ջեյհուն բայրամով, «3+3» ձևաչափ
հայաստան, ադրբեջան, բաքու, երևան, ջեյհուն բայրամով, «3+3» ձևաչափ
Բաքու, հետո Երևան. Ադրբեջանը պնդում է «3+3» հանդիպումների այս հաջորդականությունը
15:40 08.12.2025 (Թարմացված է: 15:42 08.12.2025) Բաքուն կարծում է` առաջարկը մերժելու հիմքեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովը նշել է`առաջարկը մերժելու հիմքեր չի տեսնում։
«Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկեց հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշեցինք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ նիստն անցկացնել նաև Հայաստանում։ Ցավոք, համաձայնության գալ չհաջողվեց. հայկական կողմը չհամաձայնեց նման հերթականությանը», - ասել է նախարարը։
Արաղչին նշել է, որ Իրանը դրական է գնահատում Բաքվի նախաձեռնությունը:
«Մենք աջակցում ենք այդ քայլին և կարծում ենք, որ այն կարող է ուժեղացնել և ավելի գործուն դարձնել «3+3» մեխանիզմը», - ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների դրական ընթացքը և կարևոր է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդումը:
Հիշեցնենք` Ռուսաստանն ակտիվ աջակցել է «3+3» ստեղծման ձևաչափին, որում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և
Ստամբուլում։