00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ. Գալյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը վստահեցրեց, որ այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը համապատասխան գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ որևէ խնդիր այս պահին արձանագրված չէ։ Այդ մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Բացի այդ, նա նշել էր, որ այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում` բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։
«Բյուրոկրատական քաշքշուկ չկա, ու կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է լինեն առողջության պահպանման համար։ Փաստաբանի կողմից դիմումը չի ներկայացվել։ Ես հանձնարարել եմ, որ եթե նրա փաստաբանները տեղյակ չեն` ինչպես ներկայացնեն դիմումը, ապա ՔԿՀ–ների մեր իրավաբանը կմոտենա խափանման միջոցը կրող անձին ու կվերցնի դիմումը»,– նշեց նախարարը։
Գալյանը վստահեցրեց, որ այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը, ոչ թե արդարադատության նախարարությունը, համապատասխան գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնությունը։
«Բոլորի առողջական վիճակները գնահատվում են և մինչ այս պահը որևէ սուր խնդիր չի արձանագրվել»,– ընդգծեց նախարարը։
Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում ՔԿՀ–ներում արձանագրված 23 մահվան դեպքերին, ապա Գալյանը տեղեկացրեց, որ դրանցից 8–ին առողջության վատթարացման հետևանքով տեղափոխել են համապատասխան բուժհաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Մյուս 15 դատապարտյալների դեպքում խնդիրը կապված է եղել հոգեկան առողջության հետ։
Ըստ նրա` խնդրի կարգավորման համար պետք է արագացնել նաև կառավարության համապատասխան որոշումների փոփոխությունների կատարումը, ըստ որոնց` սահմանվում է պատժի ու կալանքի կրման անհամատեղելի հիվանդությունների ցանկը։
Լրահոս
0