https://arm.sputniknews.ru/20251206/ajd-antarberutjunn-ogtagvortsum-en-mer-dem-hjdn-hajvoc-ceghaspanutjan-lvobbingi-masin--96616289.html
Այդ անտարբերությունն օգտագործում են մեր դեմ. ՀՅԴ–ն` Հայոց ցեղասպանության լոբբինգի մասին
Այդ անտարբերությունն օգտագործում են մեր դեմ. ՀՅԴ–ն` Հայոց ցեղասպանության լոբբինգի մասին
Sputnik Արմենիա
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունը ոչ թե ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ ավելի շատ անտարբեր է։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T18:11+0400
2025-12-06T18:11+0400
2025-12-06T18:11+0400
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայաստան
թուրքիա
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96611316_0:0:964:543_1920x0_80_0_0_fff133ba24881cf37ca8adbf21318b1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից ոչ մի օգնություն չկա, իսկ տեղ–տեղ էլ խոչընդոտում կա արտերկրում Հայ դատի աշխատանքներին։ Այս մասին այսօր ՀՅԴ 135–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը։Նա նշեց, որ ՀՀ իշխանությունը ոչ թե ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ ավելի շատ անտարբեր է։Նա ևս մեկ անգամ շեշետեց` միայն ՀՀ իշխանության կարծիքը չէ, որ կարևոր է. ամբողջ հայությունն ունի համահայկական կոնկրետ պահանջ, այն է` Հայց ցեղասպանության ճանաչում։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։Թուրքիան փաստացի առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը սեփական դատարանների միջոցովՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։Ամոթի Ապրիլի 24 էր. Աշոտյանը՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի և Փաշինյանի ուղերձի մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96611316_0:0:964:722_1920x0_80_0_0_79fe8a38e2b64d625ecbe502519b45ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայաստան, թուրքիա, արարատ միրզոյան
հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայաստան, թուրքիա, արարատ միրզոյան
Այդ անտարբերությունն օգտագործում են մեր դեմ. ՀՅԴ–ն` Հայոց ցեղասպանության լոբբինգի մասին
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունը ոչ թե ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ ավելի շատ անտարբեր է։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից ոչ մի օգնություն չկա, իսկ տեղ–տեղ էլ խոչընդոտում կա արտերկրում Հայ դատի աշխատանքներին։ Այս մասին այսօր ՀՅԴ 135–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունը ոչ թե ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ ավելի շատ անտարբեր է։
«Այդ անտարբերությունը նույնիսկ մեր բարեկամներն են օգտագործում մեր դեմ` ասելով, թե ձեր պետությունը հետաքրքրություն չի ցուցաբերում այս հարցի շուրջ, սա ինչի՞ արդյունք է։ Մենք փորձում ենք բացատրել, որ մենք համաձայն չենք այդ կարծիքի հետ. դրսում մենք աշխատում ենք որպես տարբեր երկրների քաղաքացիներ, և այդ ձևով ենք պահանջատեր»,– ընդգծեց Տեր–Խաչատուրյանը։
Նա ևս մեկ անգամ շեշետեց` միայն ՀՀ իշխանության կարծիքը չէ, որ կարևոր է. ամբողջ հայությունն ունի համահայկական կոնկրետ պահանջ, այն է` Հայց ցեղասպանության ճանաչում։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։