00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամոթի Ապրիլի 24 էր. Աշոտյանը՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի և Փաշինյանի ուղերձի մասին

Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ ԵՄ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ցավակցել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ, այնինչ CEPA–ի 6-րդ հոդվածով ամրագրված կետ կա։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն անվանեց «ամոթի Ապրիլի 24»։ Այս մասին Աշոտյանն ասաց իր գործով դատական նիստից հետո` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը` նվիրված Հայոց ցեղասպանությանը։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ընթանում էր Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստը։ Շարունակվում է վկաների հարցաքննության փուլը։
«Ամոթի Ապրիլի 24 էր և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական վիճակի մասով։ Խայտառակ վիճակ էր։ ԵՄ–ի հանձնակատար Կայա Կալլասն այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու՝ դժվար է պատկերացնել։ Կհիշե՞ք ԵՄ-ից ով է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը մեզ երեկ ցավակցեց։ Ոչ մեկը։ Դա այն դեպքում, որ Եվրոպական միության 17 երկիր ճանաչել է ցեղասպանությունը»,– նշեց Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ CEPA–ի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ կողմերը պարտավոր են Ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել։
ՀՀԿ փոխնախագահը նաև անդրադարձավ Հայաստանում այսօր տիրող իրավիճակին և ընդգծեց` իր համար շատ բարդ է պարկեշտ ձևով արտահայտել Հայաստանում տիրող իրավիճակը, բայց քանի որ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով «էշը» դարձավ քաղաքական տերմինաբանություն, այսպես կասի` Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից այդ «էշին» ասում են` «էշ մի սատկի, գարուն կգա», Վաշինգտոնում «էշը» պահանջարկ չունի, իսկ Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ «ишак» են ասում, կամ «ослик»։ Սա է Հայաստանի վիճակը»,– ասաց Աշոտյանը։
Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունները հայ–թուրքական հաշտեցման ֆոնին լծվել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելու և պահանջատիրությունից հրաժարվելու գործին։
Նմանատիպ ուղերձով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ` ընդգծելով, որ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։
Ուղերձից հետո էլ հայտարարեց, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է։
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ անդրադառնալով «Նիկոլին դուք եք բերել» թեզին`ասել էր` ինքը չի ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը։ Այնուհետև ասել էր` ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, քանի որ յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է։
Լրահոս
0