https://arm.sputniknews.ru/20251206/33-dzevachapy-petq-e-havasarakshri-ankaraji-ev-baqvi-azdecutjuny-iranci-pvordzaget-96611104.html
«3+3» ձևաչափը պետք է հավասարակշռի Անկարայի և Բաքվի ազդեցությունը․ իրանցի փորձագետ
«3+3» ձևաչափը պետք է հավասարակշռի Անկարայի և Բաքվի ազդեցությունը․ իրանցի փորձագետ
Sputnik Արմենիա
Թեհրանը Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում է որպես իր հյուսիսային սահմանների համար պոտենցիալ սպառնալիք, ինչպես նաև... 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T15:50+0400
2025-12-06T15:50+0400
2025-12-06T16:51+0400
«3+3» ձևաչափ
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
թրամփի ուղի (tripp)
ամն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96606042_0:0:1040:585_1920x0_80_0_0_f2f0ee872f2aac856701a79768cfabb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Իրանի համար «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և Անկարայի ու Բաքվի համատեղ ազդեցությունը չեզոքացնելու միջոց է։ Երևանում անցկացված «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Իրան-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը։Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին շրջանցող նախագծերը ձեռնտու չեն. ռուս դիվանագետՓորձագետը նշեց, որ նման հավասարակշռությանը կօգնի Ռուսաստանի և Իրանի ներկայությունը, և հավելեց, որ այս տարվա հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանը վերանայել է արտաքին անվտանգության հետ կապված իր մոտեցումները: Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների հետ Իսրայելի ռազմատեխնիկական ներկայությունն ու համագործակցությունն ուղղված են Իրանի շուրջ օղակ ստեղծելուն:Փորձագետն ասաց, որ Իրանը նմանատիպ մտավախություններ ունի Հայաստանի տարածքով՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղու» հետ կապված։ Տեսականորեն ցանկացած տարանցիկ երթուղի նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային առևտրի համար, սակայն փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքական հովանու ներքո ցանկացած տրանսպորտային միջանցք վաղ թե ուշ դարձել է աշխարհաքաղաքական հավակնությունների օբյեկտ, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման միջոց։ Դա արտացոլվում է Իրանի ազգային անվտանգության նոր քաղաքականության մեջ. Թեհրանում այդ երթուղին տեսնում են երկրի շրջապատման և Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի հաղորդակցության վրա ազդեցության ռազմավարության մաս:«Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Իրանի զգայունությունը բխում է ոչ այնքան տարանցման, որքան աշխարհաքաղաքականության հարցերից։ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն նշանակում է տարածաշրջանում ուժերի բաշխման փոփոխություն։ Ուստի 3+3 ձևաչափով երկխոսության հիմքում պետք է ընկած լինի տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ տարանցիկ համաձայնագրերը չպետք է դառնան քաղաքական գործիք։ Դրա համար էլ Իրանը դեմ է Վաշինգտոնից և Բրյուսելից թելադրված խաղաղ մոդելներին», - հավելել է նա։Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կպայմանավորվեն «3+3»-ի անցկացման հարցում. ՌԴ ԱԳՆՀամաժողովը կազմակերպել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Նախորդ երեք հանդիպումները տեղի են ունեցել հաջորդաբար Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96606042_78:0:1001:692_1920x0_80_0_0_ae8785ce5359759ec9ba4315f174d1ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3+3» ձևաչափ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, թրամփի ուղի (tripp), ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
«3+3» ձևաչափ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, թրամփի ուղի (tripp), ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
«3+3» ձևաչափը պետք է հավասարակշռի Անկարայի և Բաքվի ազդեցությունը․ իրանցի փորձագետ
15:50 06.12.2025 (Թարմացված է: 16:51 06.12.2025) Թեհրանը Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում է որպես իր հյուսիսային սահմանների համար պոտենցիալ սպառնալիք, ինչպես նաև մտահոգված է Սյունիքով անցնող «Թրամփի ուղով»։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Իրանի համար «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և Անկարայի ու Բաքվի համատեղ ազդեցությունը չեզոքացնելու միջոց է։ Երևանում անցկացված «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Իրան-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը։
Փորձագետը նշեց, որ նման հավասարակշռությանը կօգնի Ռուսաստանի և Իրանի ներկայությունը, և հավելեց, որ այս տարվա հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանը վերանայել է արտաքին անվտանգության հետ կապված իր մոտեցումները: Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների հետ Իսրայելի ռազմատեխնիկական ներկայությունն ու համագործակցությունն ուղղված են Իրանի շուրջ օղակ ստեղծելուն:
«ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնում, Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի խորացում և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դիրքորոշման փոփոխություններ. այս ամենը Իրանը համարում է իր անվտանգության համար մարտահրավերներ և իր հյուսիսային սահմանի ապակայունացման սպառնալիքներ», - ասաց փորձագետը։
Փորձագետն ասաց, որ Իրանը նմանատիպ մտավախություններ ունի Հայաստանի տարածքով՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղու» հետ կապված։ Տեսականորեն ցանկացած տարանցիկ երթուղի նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային առևտրի համար, սակայն փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքական հովանու ներքո ցանկացած տրանսպորտային միջանցք վաղ թե ուշ դարձել է աշխարհաքաղաքական հավակնությունների օբյեկտ, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման միջոց։ Դա արտացոլվում է Իրանի ազգային անվտանգության նոր քաղաքականության մեջ. Թեհրանում այդ երթուղին տեսնում են երկրի շրջապատման և Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի հաղորդակցության վրա ազդեցության ռազմավարության մաս:
«Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Իրանի զգայունությունը բխում է ոչ այնքան տարանցման, որքան աշխարհաքաղաքականության հարցերից։ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն նշանակում է տարածաշրջանում ուժերի բաշխման փոփոխություն։ Ուստի 3+3 ձևաչափով երկխոսության հիմքում պետք է ընկած լինի տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ տարանցիկ համաձայնագրերը չպետք է դառնան քաղաքական գործիք։ Դրա համար էլ Իրանը դեմ է Վաշինգտոնից և Բրյուսելից թելադրված խաղաղ մոդելներին», - հավելել է նա։
Համաժողովը կազմակերպել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Նախորդ երեք հանդիպումները տեղի են ունեցել հաջորդաբար Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում: